Karevorinfo  Իրադարձություններ  630

Պաշտոնանկություններ` ԱԱԾ-ում, ՊՆ-ում, ՔՊ վերնախավում. ովքեր հեռացվեցին 2021-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:10 երեքշաբթի, 04 հունվարի, 2022 թ.
Պաշտոնանկություններ` ԱԱԾ-ում, ՊՆ-ում, ՔՊ վերնախավում. ովքեր հեռացվեցին 2021-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կառավարությունը ինչպես ձևավորվել է այս հրապարակում, այնպես էլ հաշվետու է այս հրապարակին և սրանից հետո ենթարկվելու է այս հրապարակին»: Նիկոլ Փաշինյանի այս հայտնի արտահայտությունն արդիական էր նախկինում, երբ նոր էր տեղի ունեցել հեղափոխությունը, և իշխանությունն ուներ ժողովրդի զգալի մասի անվերապահ աջակցությունը։

Հիմա պատկերն այլ է: Ժողովրդական հեղափոխությունից դեռ չորս տարի էլ չանցած՝ իշխանությունները դադարել են հրապարակին հաշվետու լինել: Փաշինյանը հարկ չի համարում քաղաքացիներին հաշվետվություն ներկայացնել իր կայացրած առանցքային որոշումների, օրինակ՝ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային աշխատանքից ազատելու կամ մեկ այլ կարևոր պաշտոնի նշանակելու պատճառների մասին:

«Զրույց քաղաքացու հետ» ուղիղ շփման ձևաչափի հիմքերը դրած Փաշինյանը հիմա նախընտրում է չխոսել առանցքային պաշտոնանկությունների մասին, միաժամանակ, խուսափում է պատասխանել այս թեմայի շուրջ լրագրողների հարցերին: Այդպես եղավ նաև դեկտեմբերի 24-ին նախապես ստացված հարցերով, այսպես կոչված, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։ Ասուլիսը վարողն այդպես էլ չհնչեցրեց Factor TV-ի հարցի այն հատվածը, թե ինչո՞ւ բացատրություններ չեն տրվում բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումների և ազատումների վերաբերյալ: Սա մոդերատորի անփութության հետևա՞նք էր, թե՞ Փաշինյանը նախապես ծանոթացել և հրահանգել էր հարցի այդ մասը չհնչեցնել, պարզ չէ:

Իսկ անակնկալ նշանակումների և ոչ պակաս անսպասելի պաշտոնանկությունների պակաս անցնող տարում չի եղել։ Փոխարենը, կա դրանց պատճառների մասին տեղեկատվության ահռելի պակաս։

Այսպես՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող ոտնձգությունների պայմաններում այդպես էլ անհասկանալի մնաց պաշտպանության նախարարի պաշտոնից Արշակ Կարապետյանի ազատման և այդ պաշտոնում ՔՊԿ վարչության նախագահ, մասնագիտությամբ պատմաբան, 35-ամյա Սուրեն Պապիկյանի նշանակման պատճառը։

«Հակառակորդը որևէ կերպ չպետք է մտածի ներթափանցել մեր տարածք, դա ձեր խնդիրն է, դրա համար: Դուք ունեք բոլոր իրավունքերը՝ բոլոր միջոցները կիրառելու համար»,- պաշտպանական գերատեսչությունը 3,5 ամիս ղեկավարած Արշակ Կարապետյանն այս ուշագրավ հայտարարությունն արել էր պաշտոնը ստանձնելու հինգերորդ օրը, իսկ այս հանձնարարականից մի քանի օր անց ադրբեջանական զինուժը փակեց Սյունիքի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի երկու հատվածներ, որոնք մինչ օրս մնում են նրանց վերահսկողության ներքո:

Պաշտոնանկությունից ընդամենը 10 օր առաջ պաշտպանության արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանը նաև աշխատանքային այցով մեկնել էր Ստեփանակերտ և Սև լճի տարածք։ Ուշագրավ է, որ 44-օրյա պատերազմից հետո սա, ըստ էության, Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին այցելությունն էր Արցախ, որի մասին ոչ միայն պաշտոնական հաղորդագրություն էր տարածվում, այլև տեսանյութ։

Այժմ Արշակ Կարապետյանը, որոշ տեղեկությունների համաձայն, պաշտոնակությունից հետո բնակվում է Մոսկվայում: Իսկ ահա չորս ամիս պաշտպանական գերատեսչությունը ղեկավարող Պապիկյանը հանրությանը որևէ ուղերձով չի դիմել, անգամ իշխանական լրատվամիջոցներին հարցազրույց չի տալիս:

Չմեկնաբանված ու չպարզաբանված մնաց նաև Արշակ Կարապետյանի նախորդի՝ կառույցն ութ ամիս ղեկավարած Վաղարշակ Հարությունյանի պաշտոնակությունը: Հարությունյանը փոխարինել էր Դավիթ Տոնոյանին, որի պաշտոնանկության պատճառները, թեև պատերազմի ելքով պայմանավորված՝ ենթադրելի են, սակայն նրա դեպքում ևս պաշտոնապես որևէ հիմնավորում չի ներկայացվել:

Այսպիսով, ըստ էության, պատերազմական վիճակում գտնվող Հայաստանը 3,5 տարվա ընթացքում պաշտպանության չորս նախարար է փոխել, և որևէ դեպքում հանրությանը պատշաճ պարզաբանում չի ներկայացվել:

Վաղարշակ Հարությունյանի՝ ՊՆ-ից հեռանալուց մեկ օր անց՝ հուլիսի 21-ին, անհայտ պատճառներով պաշտոնանկ արվեց նաև պաշտպանության փոխնախարար Սուրեն Սահակյանը:

Մինչ օրս գաղտնի մնացին պաշտպանական ոլորտի մեկ այլ առանցքային կառույցի՝ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տեղապտույտները: Նա 2021 թվականի մարտին իրավունքի ուժով նշանակվեց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ՝ փոխարինելով Փաշինյանի հրաժարականը պահանջած Օնիկ Կարապետյանին: Մինչ այդ՝ 2018-ի մայիսին, Դավթյանն արդեն մեկ անգամ ստանձնել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, սակայն 2020-ի հունիսին պաշտոնանկ էր արվել՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգին չհետևելու և կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնները խախտելով՝ որդու հարսանիքը կազմակերպելու համար: Այս պատճառը, նկատենք, ևս պաշտոնական հիմնավորում չէ: Իսկ ահա 2020-ի հուլիսից մինչև նոյեմբեր Դավթյանը զբաղեցրեց Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնը: Նրա՝ այս պաշտոնում նշանակվելն ու ազատվելը ևս չմեկնաբանվեց:

Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած փոխոխությունները հանգեցրին մի շարք այլ նշանակումների:

Այսպես՝ փոխվարչապետի պաշտոնում Սուրեն Պապիկյանին փոխարինեց 29-ամյա Համբարձում Մաթևոսյանը, որը մինչ այդ Արմավիրի մարզպետն էր: Իսկ նրան փոխարինեց ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, որի՝ պաշտոնից ազատման համար դարձյալ որևէ պարզաբանում չէր ներկայացվել։ Իսկ ահա ՊԵԿ նախագահի պաշտոնն օգոստոսի 4-ից ստանձնեց Ռուստամ Բադասյանը՝ հրաժեշտ տալով արդարադատության նախարարի պաշտոնին, և կրկին հանրությունն այդպես էլ չիմացավ, թե ինչու որոշվեց հեղափոխական դատական ռեֆորմներ խոստացած Բադասյանին այլևս չվստահել արդարադատության ոլորտը և գործուղել ոչ պակաս կարևոր աշխատանքի։

Ի դեպ, հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Ավինյանը, որն ամռանը կայացած ընտրություններից հետո պաշտոնանկ արվեց: Պատճառները կրկին չնշվեցին, սակայն Ավինյանը հեռանալիս ակնարկեց, որ արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակը կազմելիս ՔՊ-ն քաղաքականության և բիզնեսի տարանջատում չի իրականացրել: Ըստ էության, նա նկատի ուներ մեծահարուստ գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի ներգրավվածությունը:

Շարունակելով չհիմնավորված պաշտոնանկությունների շարքը՝ նշենք, որ դեկտեմբերի 9-ին պաշտոնանկ արվեց ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանը, նրան փոխարինեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, իսկ այդ նախարարության ղեկավարումը վստահվեց վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանին:

Վարչապետի աշխատակազմում մեկ այլ ուշագրավ պաշտոնանկություն էլ եղավ դեկտեմբերի 1-ին: Հրաչյա Թաշչյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից: Նա, ըստ մամուլի չհերքված հրապարակումների, ուղիղ կապի մեջ էր եղել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ:

Ավելի վաղ դարձյալ առանց հիմնավորումների էին մնացել վարչապետի աշխատակազմի ղեկավարի փոփոխությունները․ այդպես էլ անհայտ մնաց, թե ինչու Արսեն Թորոսյանին այդ պաշտոնում փոխարինեց Արայիկ Հարությունյանը, իսկ մինչ այդ էլ՝ նախորդ տարեվերջին, Թորոսյանը փոխարինեց Էդուարդ Աղաջանյանին:

Ամռանը չպարզաբանված հանգամանքներում մեկ ամսով արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ նշանակվեց հեղափոխությունից հետո ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը: Ենթադրվում էր, որ հետագայում Փաշինյանը հենց Գրիգորյանին է նշանակելու նախարարի պաշտոնում, սակայն օգոստոսի 19-ին նա Արմեն Գրիգորյանին ազատեց ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից և կրկին վերադարձրեց ԱԽ: Արմեն Գրիգորյանի՝ ԱԳՆ գործուղումը պաշտոնապես չպարզաբանվեց, բայց ակնհայտ էր, որ նրա նշանակման միակ նպատակը կառույցում ստեղծված ճգնաժամը հաղթահարելն էր, քանի որ նախկին նախարար Արա Այվազյանն ու նրա բոլոր տեղակալները հրաժարական էին տվել:

Ընտրություններից հետո ԱԳ նախարարի պաշտոնը վստահվեց ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին, իսկ ԱԺ նախագահի պաշտոնում նշանակվեց Ալեն Սիմոնյանը: Ինչո՞ւ Միրզոյանը հեռացվեց խորհրդարանից՝ Փաշինյանը լռում է: Շարունակելով ԱԳ նախարարների թեման՝ նշենք, որ այս տարվա մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնը լքեց Արա Այվազյանը՝ չպաշտոնավարելով նույնիսկ մեկ տարի: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ պատճառը Փաշինյանի հետ ունեցած տարաձայնություններն են եղել:

2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՊՎԾ պետի օգնականի, տեղակալի, պետի պաշտոնակատարի, այնուհետև ՔԿ նախագահի տեղակալի, ԱԱԾ տնօրենի տեղակալի, ապա ԱԱԾ տնօրենի, հետո կրկին ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնները զբաղեցրած, իսկ այժմ ՔԿ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արգիշտի Քյարամյանի՝ պաշտոնից պաշտոն տեղափոխությունները ևս չեն պարզաբանվում: Այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչո՞ւ պատերազմի թեժ պահին նա հեռացվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից և ինչո՞ւ պատերազմից հետո նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ, ապա՝ կառույցի ղեկավար:

Անհասկանալի և չպարզաբանված պաշտոնանկությունների և նշանակումների շղթայում, թերևս, միակ բացառությունը Երևանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանի հեռացումն էր։ Ըստ իշխանական թիմի՝ Հայկ Մարությանի պաշտոնանկությունը պայմանավորված էր ՔՊ-ից դուրս գալու և քաղաքական թիմի ուղուց շեղվելու հանգամանքով։

Ամբողջացնելով պատկերը՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման 3.5 տարիների ընթացքում երեք մամուլի խոսնակ է նշանակել և ազատել: Վերջին խոսնակը՝ Մանե Գևորգյանը, սեփական դիմումի համաձայն ազատվել է նոյեմբերի 9-ին, պատճառների մասին դարձյալ ոչինչ չի նշվել: Փաշինյանը շուրջ երկու ամիս է՝ մամուլի խոսնակ չունի: Սա ինքնին խոսուն փաստ է՝ հանրության հետ հաղորդակցվելու և հաշվետու լինելու համատեքստում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան