Karevorinfo  Իրադարձություններ  614

Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում նախագահող երկիր․2022թ․ առաջնահերթություններն ու մարտահրավերները

15:05 երկուշաբթի, 03 հունվարի, 2022 թ.
Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում նախագահող երկիր․2022թ․ առաջնահերթություններն ու մարտահրավերները

2022 թվականին Հայաստանը կնախագահի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Պաշտոնապես այս կարգավիճակըՏաջիկստանից Հայաստանին փոխանցվել է կազմակերպության վերջին նստաշրջանում՝ 2021 թվականի սեպտեմբերին, իսկ այս տարեվերջին կանցնի Բելառուսին։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, կազմակերպությունում նախագահում են հերթով՝ այբբենական կարգով։ Գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարի ժամկետով՝ անկախ նախագահությունից, իսկ Մշտական խորհրդի ղեկավար ռոտացիոն կարգով դառնում է նախագահող երկրի ներկայացուցիչը․ այժմ նա ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչը Վիկտոր Բիյագովն է, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։

Հայաստանն արդեն ձևակերպել է իր նախագահության առաջնահերթությունները։ Դրանք ներառում են ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման հարցերը։ Մնացյալ հարցերում կազմակերպության նպատակները մնում են նույնը, այն է՝ ահաբեկչության, ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և միգրացիոն անվտանգության դեմ պայքարումպետությունների համատեղ գործունեության ամրապնդումը։
ՀԱՊԿ սեպտեմբերյան նստաշրջանում մատնանշված նոր առաջնահերթությունների թվում է կենսաբանական սպառնալիքներին դիմակայումը։ Մասնավորապես, ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին կից կստեղծվի կենսաբանական անվտանգության հարցերով լիազոր մարմինների համակարգող խորհուրդ։