Karevorinfo  Իրադարձություններ  176

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

13:25 երկուշաբթի, 03 հունվարի, 2022 թ.
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Ամանորի առիթով շնորհավորանքներ փոխանակելուց հետո երկու երկրների ղեկավարներն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և վերահաստատել են Ռուսաստանի ու Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման իրենց հանձնառությունը։

«Անդրադարձ է կատարվել նաև միջազգային թեմաներին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող իրավականորեն ձևակերպված համաձայնագրերի մշակման հայտնի առաջարկներին, Անդրկովկասում տիրող իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման խնդիրներին։Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,- ասվում է հաղորդագրությունում։