Karevorinfo  Իրադարձություններ  154

Ֆրանսիան դարձավ ԵՄ խորհրդի նախագահող երկիրը

15:55 կիրակի, 02 հունվարի, 2022 թ.
Ֆրանսիան դարձավ ԵՄ խորհրդի նախագահող երկիրը

2022 թվականի սկզբից Եվրամիության Խորհրդում փոխվեց նախագահությունը։ Ֆրանսիան հունվարի 1-ին ռոտացիայով գլխավորել է ԵՄ-ի տվյալ օրենսդիր մարմինը՝ այդ դերը ստանձնելով Սլովենիայից, հաղորդել է DW-ն:

Հաջորդ վեց ամիսները կանցնեն «վերականգնում, ուժ, պատկանելություն» կարգախոսով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն հայտարարել է, որ «2022 թվականը պետք է շրջադարձային պահ դառնա Եվրոպայի համար»:

Էմանուել Մակրոնը կարծում է, որ աճի նոր մոդելը պետք է խթանի նորարարությունը և աշխատատեղերի ստեղծումը կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո, ապահովի Եվրոպայի մրցունակությունը և համապատասխանի կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի նպատակներին: Ֆրանսիան ցանկանում է կենտրոնանալ շրջակա միջավայրի պահպանության և թվայնացման հարցի վրա։

Բացի այդ, շեշտը դրվելու է «եվրոպական ինքնիշխանության» վրա՝ հաշվի առնելով սահմանների պաշտպանությունը, ինչպես նաև պաշտպանության հարցերը:

Ամանորի գիշերը Ֆրանսիայի նախագահության մեկնարկի կապակցությամբ ամբողջ երկրում մի շարք շենքեր, ներառյալ Ելիսեյան պալատը և Էյֆելյան աշտարակը, լուսավորվել են կապույտ գույնով ՝ ի պատիվ ԵՄ-ի դրոշի:

Эйфелева башня подсвечена синим цветом - в честь флага ЕС