Karevorinfo  Իրադարձություններ  238

Իջևան քաղաքում հրդեհ է բռնկվել

Իջևան քաղաքում հրդեհ է բռնկվել

Իջևան քաղաքում հրդեհ է բռնկվել
14:25 կիրակի, 02 հունվարի, 2022 թ.
Իջևան քաղաքում հրդեհ է բռնկվել

Հունվարի 2-ին՝ ժամը 10։14-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչություն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Արցախյան փողոցում` կամրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող կենդանիների կերերի խանութի նկուղային հարկում (մոտ 60 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:26-ին: Խանութի մոտակայքում այրվել է խոտածածկույթ (մոտ 30 քմ), նկուղային հարկում՝ (մոտ 60 քմ) կուտակված ստվարաթղթե արկղեր և մասամբ ջերմահարվել կախովի առաստաղը՝ մոտ 35 քմ։