Karevorinfo  Իրադարձություններ  217

Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել

12:05 կիրակի, 02 հունվարի, 2022 թ.
Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել

Քեյփթաուն քաղաքում Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է տեղական News24 կայքը։

Դեպքի վայրից կադրերում երևում են խիտ ծխի քուլաներ: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է վեց հրշեջ հաշվարկ և 36 հրշեջ: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։

ТАСС-ի փոխանցմամբ՝ հրդեհը սկսվել է երրորդ հարկում, որից հետո տարածվել է գրասենյակային տարածքների և մարզադահլիճների վրա։

Հրդեհը տեղայնացնել չի հաջողվում։

Հետաքննություն է ընթանում հրդեհի պատճառը պարզելու համար։