Karevorinfo  Իրադարձություններ  187

Կոլորադոյում բնական հրդեհները գրեթե 1000 տուն են ոչնչացրել. կան անհետ կորածներ

13:05 կիրակի, 02 հունվարի, 2022 թ.
Կոլորադոյում բնական հրդեհները գրեթե 1000 տուն են ոչնչացրել. կան անհետ կորածներ

ԱՄՆ Կոլորադո նահանգի Բոուլդեր շրջանում հրդեհների հետևանքով ոչնչացված տների քանակը, ըստ ճշտված տվյալների, 600-ից հասել է 991-ի, երեք մարդ անհետ կորել է: ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բոուլդեր շրջանի շերիֆ Ջո Փելլեն։

Ավելի վաղ Բոուլդեր շրջանի իշխանությունները հայտնել էին, որ բնական հրդեհների հետևանքով տուժածներ չկան: Սակայն հունվարի 1-ին ներկայացրել են ճշտված տվյալներ։

Կոլորադոյի Բոուլդեր շրջանում բնական հրդեհները սկսվել են հինգշաբթի առավոտյան։ Նախնական վարկածով, հրդեհը բռնկվել է էլեկտրահաղորդման գծերի կարճ միացման պատճառով: Չոր խոտածածկույթի և քամոտ եղանակի պատճառով բոցը շատ արագ տարածվել է, որոշ ընտանիքներ բառացիորեն մի քանի րոպե են ունեցել իրենց տները լքելու համար: