Karevorinfo  Իրադարձություններ  137

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր

20:30 ուրբաթ, 31 դեկտեմբերի, 2021 թ.
Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ դեկտեմբերի 31-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանագծի մարտական դիրքեր։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով սահմանապահ զինվորականներին, մեծապես արժևորել է հայ զինվորի և հրամանատարի անձնվեր ու անմնացորդ ծառայությունը հայրենիքին։ Նորին Սրբությունն ընդգծել է նաև, որ Հայոց բանակի քաջարի մարտիկները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։

Վերջում Նորին Սրբությունը սրբապատկերներ, խաչեր և աղոթագրքեր է ընծայել զինվորներին՝ բարեմաղթելով անփորձանք և խաղաղ ծառայություն։