Karevorinfo  Իրադարձություններ  536

Սերժ Սարգսյան, Աղվան Հովսեփյան, Վլադիմիր Գասպարյան․ ովքեր 2021-ին հայտնվեցին մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:10 չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ.
Սերժ Սարգսյան, Աղվան Հովսեփյան, Վլադիմիր Գասպարյան․ ովքեր 2021-ին հայտնվեցին մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հետհեղափոխական Հայաստանի հենց առաջին տարին աչքի ընկավ աղմկահարույց քրեական գործերի առատությամբ։ Այս առումով նախորդ տարիներից հետ չմնաց նաև 2021-ը։ Factor TV-ն ամփոփում է 2021-ը և հիշեցնում, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից և հայտնի դեմքերից ովքեր հայտնվեցին մեղադրյալի աթոռին։

2021-ի քրեական քրոնիկոնը սկսվեց ամանորյա տոներից մի քանի օր անց․ հունվարի 11-ին «Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ մասնակիցներ փորձել էին փակել դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհները և խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի թռիչքը Մոսկվա, որտեղ նախատեսված էր նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ:

Բերման ենթարկվեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը դեռևս 2019 թվականի հոկտեմբերից մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

2021 թվականին երկրորդ անգամ մեղադրյալի աթոռին հայտնվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վառելանյութի գործով արդեն 2 տարի ամբաստանվող Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավվեց ևս մեկ՝ կաշառքի գործով և հրավիրվեց հարցաքննության: Ըստ ամենայնի՝ սա գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա հարուցված գործն է, որի շրջանակում այս պահին ամբաստանվում են Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը և Սամվել Մայրապետյանը։ Սարգսյանն այս գործով դեռ 3 տարի առաջ էր հարցաքննվել, սակայն որպես վկա։

Նոյեմբերին ևս մեկ քրեական գործ էր հարուցվել, այս անգամ պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն կատարած թռիչքների փաստով։ Այս քրեական գործով, սակայն, Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի։

Սեպտեմբերի սկզբին մամուլում դարձյալ սկսեց շրջանառվել նախկին գլխավոր դատախազ, ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի անունը։ Օրեր անց՝ սեպտեմբերի 7-ին, Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 190 միլիոն դրամ կաշառք վերցնելու և խարդախության եղանակով մոտ 800 միլիոն դրամի գույքի հափշտակության համար: Բացի այդ, ըստ ՀՔԾ-ի՝ նախկին գլխավոր դատախազն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1 միլիարդ 299 միլիոն 404 հազար 414 դրամի գույք։

Աղվան Հովսեփյանն այս պահին կալանավորված է՝ չնայած պաշտպանական խմբի կողմից ներկայացված բազմաթիվ բողոք-միջնորդություններին։

Մեկ այլ աղմկահարույց քրեական գործով մեղադրյալի աթոռին միանգամից երեք նախկին պաշտոնյա հայտնվեց․ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը և զենքերի մատակարար, խոշոր գործարար Դավիթ Գալստյանը, որը հայտնի է որպես Պատրոն Դավո։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում․ ավելի կոնկրետ՝ խոսքը Զինված ուժերին անորակ զենք վաճառելու մասին է։ Առաջադրված մեղադրանքները նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընդունում։

Տարվա քրեական զարգացումները չշրջանցեցին նաև պաշտպանության մեկ այլ նախկին նախարարի՝ 2007-2008 թվականներին  այդ աթոռը զբաղեցրած Միքայել Հարությունյանին։ Դեռևս 2018 թվականից սահմանադրական կարգի տապալման համար հետախուզման մեջ գտնվող Հարությունյանի մեղադրանքը վերաորակվեց պաշտոնեական լիազորությունների անցում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Հարությունյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ՌԴ-ն հրաժարվում է արտահանձնել նրան։

Պաշտոնեական դիրքը և իշխանությունը չարաշահելու համար արդեն երկու տարի մեղադրյալի կարգավիճակում գտնվող Վլադիմիր Գասպարյանը ևս անմասն չմնաց տարվա քրեական անցուդարձից։ Դեկտեմբերի սկզբին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր արարքների կատարման համար։

Բացի այդ, նախկին ոստիկանապետի և նրա ընտանիքի ապօրինի հարստացման գործը Գլխավոր դատախազությունն արդեն իսկ ուղարկել է դատարան՝ պահանջելով բռնագանձում՝ հօգուտ պետության։

Գասպարյանի նկատմամբ, ինչպես նախորդ դեպքում, կրկին կիրառվել է խափանման միջոց ստորագրություն՝ չհեռանալու մասին։

2021 թվականին մեղադրյալի աթոռին հայտնվեցին նաև մի շարք նախկին և ներկա պաշտոնյաներ, իսկ երեք տարի առաջ Փաշինյանի խոստացած արդարադատությունը, կարծես, ուշանում է։ Թեև այս պահին ամբաստանյալի կարգավիճակ ունեն ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, նախկին վարչապետը և փոխվարչապետը, ՍԴ նախկին նախագահը, մի շարք նախկին պատգամավորներ և նրանց հետ փոխկապակցված բազմաթիվ անձինք, սակայն գործերի մեծ մասն ամիսներով ու անգամ տարիներով նախաքննության ընթացքում են և շատ քչերն են այսօր հասել դատավարական փուլին։ Աղմկահարույց հատուկենտ քրեական գործերով է, որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան