Karevorinfo  Իրադարձություններ  599

Նոր գերիներ, ադրբեջանական զորքեր ՀՀ տարածքում, բանակցություններ՝ նաև Եվրոպայում․ հետպատերազմական մեկ տարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:40 ուրբաթ, 31 դեկտեմբերի, 2021 թ.
Նոր գերիներ, ադրբեջանական զորքեր ՀՀ տարածքում, բանակցություններ՝ նաև Եվրոպայում․ հետպատերազմական մեկ տարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանական ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, բանակցություններ տարբեր հարթակներում. մի քանի բառով այսպես կարելի է նկարագրել Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած խմորումները։ Factor TV-ն ամփոփել է 2021-ին Հայաստանի և Արցախի շուրջ զարգացումների առանցքային դրվագները։

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից ու հրադադարից հետո լարվածությունը պահպանվեց գրեթե ամբողջ տարին՝ ադրբեջանական սադրանքների, սողացող պատերազմի, Ալիևի ռազմատենչ հռետորաբանության համադրությամբ։ Եվ հենց այս ամենի ֆոնին էր հայկական կողմը քննարկում հարաբերությունների կարգավորման տարբերակները։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2021-ի առաջին հանդիպումը հունվարի 11-ին էր, Մոսկվայում։ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումն ավարտվեց համատեղ հայտարարության ստորագրմամբ, որը վերաբերում էր տարածաշրջանում տնտեսական կապերի ստեղծմանն ու հաղորդակցության ուղիների բացմանը։ Հանդիպման ավարտին Ալիևը հայտարարեց, որ Արցախյան հակամարտությունն արդեն անցյալում է, Փաշինյանն ուղղեց՝ դեռևս ոչ բոլոր խնդիրներն են լուծված, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի և ռազմագերիների վերադարձի։

Աշնանը ակտիվ քննարկումներ եղան այն մասին, որ երկրների ղեկավարների մակարդակով ևս մեկ հանդիպում նախատեսվում է նոյեմբերի 9-ին՝ Արցախյան երկրորդ պատերազմի տարելիցի օրը։ Նույնիսկ լուրեր էին շրջանառվում ստորագրվելիք ինչ-որ փաստաթղթի մասին, սակայն դրանք այդպես էլ մնացին ասեկոսեների մակարդակում։

Նոյեմբերի 9-ին հանդիպում տեղի չունեցավ, փոխարենը Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես եկավ Եվրոպան։ Հայտարարվեց ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում կազմակերպելու մասին։ Ռուսական կողմը շտապեց առաջ ընկնել՝ նոյեմբերի 26-ին Սոչիում ևս մեկ եռակողմ հանդիպում կազմակերպելով։ Այն ավարտվեց կողմերի համատեղ հայտարարությամբ, որի առանցքային դրվագը վերաբերում էր սահմանների հստակեցմանը։

Արդեն Բրյուսելում, Շառլ Միշելից զատ, Փաշինյանն ու Ալիևը ևս մեկ հանդիպում ունեցան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։ Բրյուսելյան հանդիպումների արդյունքներով որևէ փաստաթուղթ չստորագրվեց։

2021 թվականի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով։

Դեռևս հունվարի 11-ի հանդիպման ժամանակ որոշվել էր եռակողմ աշխատանքային խումբ ստեղծել՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապեների գլխավորությամբ, որը պետք է քննարկի տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացին առնչվող հարցեր։ Այս ձևաչափով արդեն մի քանի հանդիպում է անցկացվել, սակայն դրանցից ոչ բոլորն են հարթ ընթացել։ Մասնավորապես, դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած նիստն ընդհատվել է, հայկական կողմի ներկայացմամբ՝ Ադրբեջանի ապակառուցողական պահվածքի պատճառով։ Ըստ ամենայնի, խոսքը ադրբեջանական կողմի առաջ քաշած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Պաշտոնական Երևանը, մինչդեռ, տարբեր մակարդակներով հայտարարել է, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց Հայաստանը չի քննարկել և չի քննարկելու։

Ռուսաստանի և Արևմուտքի միջնորդությամբ հանդիպումներին զուգահեռ՝ Բաքուն պարբերաբար սադրանքների էր դիմում հայ-ադրբեջանական սահմանագոտում։ Մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք և մինչ օրս չեն հեռացել։ Մայիսյան սրացումների ժամանակ հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունեցավ, ինչպես նաև տարածքային կորուստ։

Ադրբեջանական կողմը ևս մեկ մասշտաբային սահմանային սադրանքի դիմեց նոյեմբերի 16-ին։ Մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը 6 զոհ ունեցավ, ավելի քան 2 տասնյակ զինվորներ հայտնվեցին ադրբեջանական գերության մեջ։ Սրանից հետո ադրբեջանական կողմը Հայաստանին մի քանի փուլով վերադարձրեց   նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների ժամանակ գերի ընկածների։

Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում է բոլոր ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում, հստակ ժամկետ այն չի սահմանում։ Արդյունքում, բազմաթիվ հայ ռազմագերիներ պատերազմից ավելի քան մեկ տարի անց էլ դեռ պահվում են Բաքվի բանտերում։ Նրանց մեծ մասի նկատմամբ, ի դեպ, Ադրբեջանում շինծու քրեական գործեր են հարուցվել, դատավճիռներ են կայացվել։

Հայ գերիների հստակ թիվ հայտնի չէ։ Համենայն դեպս, պաշտոնապես ներկայացվող թվերն ու իրավապաշտպանների տվյալները խիստ տարբեր են։ Նիկոլ Փաշինյանը խոսում է Բաքվի հայտնած թվի մասին՝ 40 գերի, մինչդեռ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը պաշտպանողները նշում են՝ նրանց թիվը հասնում է շուրջ 120-ի։ Ընդ որում, մի մասի պարագայում իրավապաշտպանները նաև տեսանյութեր և լուսանկարներ ունեն։ Իրավապաշտպաններն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նաև զեկույցներ են հրապարակել հայ ռազմագերիների նկատմամբ բռնությունների, խոշտանգումների, կտտանքների մասին։

Հարկ է նկատել, որ Հայաստանում գերիների հարցով քննարկումներն ու խոսույթն այս տարվա ընթացքում անսպասելի զարգացումներ ունեցան։ Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումից հետո, ինչպես նաև դրանից հետո տարբեր մակարդակներով հանդիպումների ընթացքում Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցն առանցքայիններից էր։ Նիկոլ Փաշինյանն այն նաև ակտիվորեն արծարծում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։

Հետո արդեն նման հայտարարությունները հազվադեպ դարձան, տարատեսակ հանդիպումներում էլ, գոնե հրապարակվող հաղորդագրություններում, գերիների մասին հիշատակումներ չկան։

Հայ հասարակությանը ցնցեց Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ գաղտնի տեսագրությունը, որում Ալեն Սիմոնյանը հայ գերիներին «դասալիք» է որակում։

Հետո արդեն գերեվարման դեպքերի պատշաճ հետաքննության անհրաժեշտության մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Դրան հետևեցին գերությունից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողների կալանավորումներն ու քրեական գործերի հարուցումը։ Դիրքերը թողած և գերեվարված զինծառայողները մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար։ Նրանց սպառնում է 3-ից մինչև 8 տարվա ազատազրկում։

Մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման և նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների հետ կապված ճգնաժամը պաշտոնական Երևանը հույս ուներ լուծել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի միջոցով։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց՝ եթե չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու դիմել այլ կառուցակարգերի, այսինքն՝ միջազգային գործընկերներին։

Արմեն Գրիգորյանը նաև հայտնեց՝ Հայաստանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակում։

Այս հայտարարությունից հետո, սակայն, որևէ պաշտոնյա չհաստատեց գրավոր ընթացակարգով Ռուսաստանին դիմելը։ Հայաստանն այդպես էլ չդիմեց նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։

Մինչ այդ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, Բաքուն մաքսակետեր է տեղադրել Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին, թուրք-ադրբեջանական կողմը շարունակում է հարաբերությունների կարգավորման համատեքստում խոսել նախապայմանների ու սպառնալիքների լեզվով։

Մանրամասները՝ տեսանյութում։