Karevorinfo  Իրադարձություններ  261

Կնախընտրեի` վառելիքով դարն ապրած ավտոբուսների փոխարեն էլեկտրական ավտոբուսներ բերվեին. Անահիտ Թարխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:10 շաբաթ, 08 հունվարի, 2022 թ.
Կնախընտրեի` վառելիքով դարն ապրած ավտոբուսների փոխարեն էլեկտրական ավտոբուսներ բերվեին. Անահիտ Թարխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կուզենայի` Երևանի քաղաքապետին ճանաչել իր գործերով, ավաղ, չենք ճանաչում, բայց, հուսով եմ, դրական փոփոխություններ կլինեն մեր քաղաքում»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը` խոսելով Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մասին:

Անդրադառնալով արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը` ճարտարապետը շեշտում է. «Ես սպասում էի, որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից նա կսկսի քաղաքի ինտենսիվ կանաչապատման գործընթացը, որ մայրաքաղաքում կփակվեն բազալտի հանքերը (դրանք 400-ից ավել են-Ա.Թ.), որ կլվացվեին փողոցները, կջրվեին ծառերը, կվերաանգնվեր Երիտասարդության պալատը (դա Մարությանի ներկայացրած ծրագրի մաս էր կազմում): Կնախընտրեի, որ վառելիքով դարն ապրած ավտոբուսների փոխարեն էլեկտրական ավտոբուսներ բերվեին, թեկուզ` եթե դրանք կազմեին ներկրված ավտոբուսների երեք քառորդը. չէ՞ որ այսօր ամբողջ աշխարհը բռնել է քաղաքների էկոզարգացման ճանապարհը»:

Արդեն հայտնի է, որ Երևանը կունենա նոր հատակագիծ: Այս առթիվ Անահիտ Թարխանյանը նկատում է` վարչական շրջաններում հարկավոր էր նախապես քննարկումներ անցկացնել մասնագետների և հանրության շրջանում, պետք էր լսել Ճարտարապետների միության, Շինարարների միության կարծիքը: Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ մայրաքաղաքն այլևս չունի գլխավոր ճարտարապետ, Անահիտ Թարխանյանը պատասխանում է. «Շատ եվրոպական քաղաքներ չունեն գլխավոր ճարտարապետի ինստիտուտ, բայց փոխարենն ունեն մանրամասն մշակված գլխավոր հատակագիծ, քաղաքի զարգացման տեսլական, իսկ ահա Երևանում չկա այդ մեթոդաբանությունը: Քանի դեռ մենք չունենք այն գլխավոր հատակագիծը, որն ընդունված է եվրոպական քաղաքներում, պետք է ունենայինք Երևանի գլխավոր ճարտարապետ»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան