Karevorinfo  Իրադարձություններ  154

Ամենակարևորը մարդու կյանքն է․ հայրենիքին օգնել է պետք, ասում է՝ տաքացրե՛ք ինձ, մարդի՛կ, վերադարձե՛ք, մեզ պե՛տք եք․ Արմեն Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

16:05 կիրակի, 02 հունվարի, 2022 թ.
Ամենակարևորը մարդու կյանքն է․ հայրենիքին օգնել է պետք, ասում է՝ տաքացրե՛ք ինձ, մարդի՛կ, վերադարձե՛ք, մեզ պե՛տք եք․ Արմեն Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ

Հետպատերազմական 2021ն անցյալ է մնում. 2021-ի ընթացքում կար լարվածություն սահմաններում, կային քաղաքական ցնցումներ, ատելության և թշնամանքի մթնոլորտ, և դժվար է դրական բաներ գտնել մեզ համար։ Ձեզ համար ինչպիսի՞ տարի էր 2021-ը:

-Ադապտացիայի: Կարծում եմ՝ հասարակության 5%-ը ռացիոնալ մտածելակերպ ունի և կարողանում է շատ արագ անալիզի ենթարկել երևույթները և կայացնել որոշումներ: Ովքեր կարողանում են ճնշել էմոցիաները և ուղեղով մտածել, պատերազմից մի քանի օր, մի քանի ամիս անց արդեն գիտեին՝ ինչ պետք է անել: Ամեն մարդ իր ձևով է մտածում, մեկը ռևանշի մասին է մտածում, մեկը մտածում է՝ այնքան ուժեղանանք, որ չլինի պատերազմի կարիք, երրորդն ասում է՝ ինչո՞ւ Հայաստանն այդքան տարածք վերցնի ուրիշից՝ անկախ նրանից, թե պատմականորեն ումն է եղել, դրա փոխարեն սարքենք 2-րդ հարկ Հայաստան, 3-րդ հարկ Հայաստան, հինգ անգամ մեծացնենք Հայաստանը: Օրինակ՝ ով եղել է Չինաստանում, Ճապոնիայում, Նյու Յորքում, մեծ քաղաքներում, տեսել է, որ այնտեղ ամեն բան հարկերով է, այսինքն՝ դու արհեստական կենսատարածքդ մեծացնում ես: Մի ուրիշ մարդ փորձում է նվաճել այլ մոլորակներ, մյուսները մտածում են դրա մասին և ինչ-որ հատուկ թռչող մեքենաներ են ուղարկում հետազոտելու։ Ամեն մարդ իր ձևով է պատկերացնում, թե ինչպես պետք է այդ հարցերը լուծի։ Այդ ռացիոնալ մարդիկ շատ արագ կարողացան ճնշել էմոցիաները և գիտեին՝ ինչ պետք է անել, սկսեցին նաև զբաղվել կրթական խնդիրներով, որովհետև ակնհայտ էր, որ բոլոր խնդիրները տանում էին դեպի կրթության պակասը. դրանք կառավարման մեջ մեծ թերություններն են, լոգիստիկ խնդիրներն են, որ տեսանք ոչ միայն պատերազմի ընթացքում… Մի կողմից՝ նորարար զենք և տեխնոլոգիաներ ունենալն էր գիտության բնագավառի խնդիր, մյուս կողմից՝ կային ընկերություններ, որ առաջարկում էին զենք արտադրել, չէր թույլատրվում, դա էլ ուրիշ կրթական խնդիր է: Այսինքն՝ բոլոր խնդիրներն էլ, ի վերջո, կրթական են՝ սխալ որոշումներ կայացնել, սխալ նշանակումներ անել. մի խոսքով՝ կրթության պակաս կա, աշխարհայացքի ընդլայնման խնդիր կա:

-Մենք եզրակացություններ արեցի՞նք հետպատերազմյան փուլում, 2021-ի ընթացքում:

-Գալիս եմ դրան… Հասարակության մեծ մասը չկարողացավ էմոցիոնալ դաշտից դուրս գալ:

-Թե՞ թույլ չտվեցին դուրս գալ:

-Եթե ինձ թույլ չտան այս սենյակից դուրս գալ, դա չի նշանակում, որ ես չեմ կարող հաղթահարել այդ թույլ տալ-չտալը և դուրս գալ: Մնացին էմոցիոնալ դաշտում, ինչն արտահայտվեց բախումներով, տարածում գտավ ատելության խոսքը, հայհոյանքը, կարծեք թե ընտրություններն ինչ-որ չափով հանդարտեցրին այդ վիճակը:

Բայց վերջ չտրվեց ատելությանն ու թշնամանքին:

-Փառք Աստծո, որ մտավ խորհրդարան, թող բոլոր հայհոյանքներն ու ատելության խոսքը հնչեն խորհրդարանում, այլ ոչ թե փողոցում ու հանրության մեջ:

-Ամանորը նաև նոր սկզբի մասին է… Միջին վիճակագրական հայաստանցին ի՞նչ անելիք ունի վերարժևորման հարցում: Ինչպիսին ենք մենք, ինչպիսին են մեր հարաբերությունները, ինչպիսին է մեր պետությունը՝ կախված է նրանից, թե մենք ինչ արժեքներ ենք դավանում և հասարակական շփումն ինչ հիմքի վրա ենք ձևավորում:

-Առաջինը՝ ներել, դա մեծ կարողություն է հենց ներողի համար, պետք է կարողանաս այդ ծանրությունը միջիցդ հանել, որպեսզի կարողանաս շարժվել առաջ: Առաջ նայելու խնդիր ունենք… Պետք է պոկվել անցյալից ու շարժվել առաջ: Դրանից հետո պետք է մտածենք՝ ինչ անենք, որ համերաշխության մակարդակը բարձրացնենք, ինչ անենք, որ տնտեսությունը դնենք նորմալ ռելսերի վրա, ինչ անենք, որ կարողանանք լեզու գտնել մեր հարևանների ու մեր հարևան երկրների հետ՝ համագործակցելու, գոնե խոսելու առումով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան