Karevorinfo  Իրադարձություններ  259

ԱՄՆ-ի կառավարությունն առաջին անգամ հրապարակել է իր հակակոռուպցիոն ռազմավարությունը

23:00 երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
ԱՄՆ-ի կառավարությունն առաջին անգամ հրապարակել է իր հակակոռուպցիոն ռազմավարությունը

ԱՄՆ նախագահի հանձնարարությամբ, Բայդեն-Հարիսի վարչակազմը հրապարակել է Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն, գրում է Ամերիկայի ձայնը:

Այն նախանշում է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ամբողջ կառավարության մոտեցումը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով դրա միջազգային չափերի ավելի խորն ընկալմանը և արձագանքին: Դրա թվում է կոռումպացված դերակատարների հնարավորությունների սահմանափակումը՝ ԱՄՆ և միջազգային ֆինանսական համակարգեր օգտագործելու, ակտիվները թաքցնելու և կոռուպցիոն գործունեության արդյունքում ստացված եկամուտները լվանալու համատեքստում:

Գիտակցելով այն վնասը, որ կոռուպցիան հասցնում է ժողովրդավարությանը՝ 2021 թվականի հունիսի 3-ին նախագահ Բայդենը ԱՄՆ ազգային անվտանգության շահի հիմքում դրեց կոռուպցիայի դեմ պայքարը : Համապատասխանաբար, նա հանձնարարեց իր ազգային անվտանգության թիմին պատրաստել համապարփակ ռազմավարություն, որը միտված է բարելավելու ԱՄՆ կառավարության կարողությունը՝ կանխել կոռուպցիան, ավելի արդյունավետ պայքարել ապօրինի ֆինանսավորման դեմ, ավելի դյուրին դարձնել կոռումպացված դերակատարների պատասխանատվության ենթարկելը և ուժեղացնել ակտիվիստների և հետաքննող լրագրողների կարողությունը հակակոռուպցիոն պայքարում:

Ամբողջական ռազմավարությունը կարող եք կարդալ այստեղ: