Karevorinfo  Իրադարձություններ  269

Ալիևը Հայաստանից «պահանջել» է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման օր հայտնել

22:40 երկուշաբթի, 06 դեկտեմբերի, 2021 թ.
Ալիևը Հայաստանից «պահանջել» է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման օր հայտնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերին 26-ին Սոչիում կայացած Հայաստանի և ՌԴ-ի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո կրկին վերադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին ադրբեջանական թեզին։ Ալիևը, որը եռակողմ հանդիպման ժամանակ ոչինչ չխոսեց միջանցքներից, սեփական հանրությանը կրկին փորձում է կերակրել բանակցությունների հետ աղերս չունեցող թեզերով։

Նա, միաժամանակ, կրկին սպառնացել է Հայաստանին։

«Հայաստանն ու ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Պատերազմի ժամանակ մեզ կանգնեցնել ցանկացողներ կային, և դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց չկարողացան կանգնեցնել։ Ես ասացի, որ մեզ օր ասեն, թե երբ «կազատագրեն մեր հողերը», և մենք այդ ժամանակ պատրաստ ենք կանգ առնել։ Այսօր ես նույն խոսքերն եմ ասում․ հնչեցրե՛ք այն օրը, երբ բացվելու է «Զանգեզուրի միջանցքը», և այդ դեպքում խնդիրներ չեն լինի»,- ասել է Ալիևը Գուբայի շրջան կատարած այցելության ժամանակ։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ «հասել են նրան, ինչ ուզում էին»՝ հավելելով, որ լավ կլինի՝ այդ «հարցը լուծվի բանակցությունների ու փոխըմբռնման ճանապարհով»։

Էմմա Չոբանյան