Karevorinfo  Իրադարձություններ  111

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան և Կատարը քննարկում են Աֆղանստանի օդանավակայանների կառավարման քայլերը

22:20 երկուշաբթի, 06 դեկտեմբերի, 2021 թ.
Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան և Կատարը քննարկում են Աֆղանստանի օդանավակայանների կառավարման քայլերը

Աֆղանստանի ժողովուրդը հրատապ մարդասիրական օգնության կարիք ունի,   միջազգային հանրությունը պետք է օգնության ալիքները վերականգնի։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն  Կատարի իր գործընկեր շեյխ Մուհամմեդ բեն Աբդելրահման ալ-Թանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա նշել է, որ Թուրքիան ու Կատարը բոլորից լավ են տեղեկացված Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ Դոհան ու Անկարան քննարկում են երկկողմ ձևաչափում Աֆղանստանի օդանավակայանների կառավարման հետ կապված հնարավոր քայլերը։

«Մենք քննարկում ենք այդ երկրի օդային դարպասների բացման տարբերակները։ Անկարան և Դոհան միասին են գործելու Աֆղանստանի քաղաքացիական ավիացիայի հարցում։ Բացի այդ, «Թալիբան»-ի դիրքորոշումն այս հարցում պետք է հստակ լինի»,- ասել է թուրք նախարարը։

Նա նաև ասել է, որ Աֆղանստանի թեման ակտիվորեն քննարկվելու է նաև երկու շաբաթից Իսլամաբադում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։

Էմմա Չոբանյան