Karevorinfo  Իրադարձություններ  150

ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում կքննարկի համագործակցության խթանմանն ուղղված հարցեր

22:35 երկուշաբթի, 06 դեկտեմբերի, 2021 թ.
ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում կքննարկի համագործակցության խթանմանն ուղղված հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 6-8-ը կգտնվի Վրաստանում: Աշխատանքային խմբի այցը նախաձեռնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Աշխատանքային խմբի անդամներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի դերասան, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը:

Հայ-վրացական մշակութային կապերի խթանման նպատակով Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության հետ կքննարկվեն ժամանակակից արվեստի, մշակութային ժառանգության պահպանության և հուշարձանների վերականգնման ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել փաստաթուղթ, որը կներառի մշակույթի ոլորտում համագործակցության քայլերը և փոխհամագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների շրջանակը: