Karevorinfo  Իրադարձություններ  222

Էրդողանի ճեպազրույցի մի շարք հարցեր նախապես փոխանցվել են լրագրողներին. լրատվամիջոցներ

23:40 երկուշաբթի, 06 դեկտեմբերի, 2021 թ.
Էրդողանի ճեպազրույցի մի շարք հարցեր նախապես փոխանցվել են լրագրողներին. լրատվամիջոցներ

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այսօրվա ճեպազրույցի համար հարցերը նախօրոք փոխանցվել են լրագրողներին, գրում է Duvar-ը՝ վկայակոչելով Yenicag պարբերականին։

Ճեպազրույցից առաջ պարբերականը հրապարակել է հարցերն ու լրագրողների անունները։ Լրագրողները հենց լրատվամիջոցի հրապարակած հարցերն էլ ուղղել են  Էրդողանին։

Հարցերը ստացած լրագրողներից են պետական «Անադոլու» գործակալության թղթակից Քաան Բոզդողանը, Demiroren News Agency-ից Գյուլսեն Քենարլըն, իշխանամետ A Haber-ից Ասլի Բիլգեր Քութլուդաղը, CNN Turk-ից Մուջահիթ Թոփչուն։

Ճեպազրույցի ժամանակ, սակայն, Էրդողանը Քութլուդաղին ասել է, թե իր հարցով լրագրողը, իբր, իրեն «անկյունն է գցում»։

Մյուս լրատվամիջոցների հարցերն առնչվել են «Թալիբան»-ին, Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, շուկայում գների բարձրացմանն ու նվազագույն աշխատավարձին։

Էմմա Չոբանյան