Karevorinfo  Իրադարձություններ  135

Էրդողանը հրամայել է հետաքննել լիրայի պատմական անկումը

23:10 երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
Էրդողանը հրամայել է հետաքննել լիրայի պատմական անկումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել է հետաքննել ազգային արժույթի հնարավոր մանուպլյացիաները, երբ լիրան դոլարի նկատմամբ ռեկորդային արժեզրկվեց, գրում է «Duvar»-ը։

Մասնավորապես, Էրդողանը հանձնարարել է Պետական վերահսկիչ պալատին, որը նախագահականին է ենթարկվում, պարզել այն հաստատությունների ցանկը, որոնք մեծ քանակությամբ օտար արժույթ են գնել, և բացահայտել՝ արդյո՞ք որևէ մանիպուլյացիա տեղի ունեցել է։

Կառույցի ղեկավար Յունուս Արընջըն և իր թիմը պետք է զեկույց կազմեն հետաքննության հիման վրա և ուղարկեն համապաստախան ինստիտուտներին, եթե քրեորեն հետապնդելի որևէ գործողություն բացահայտեն։

Նշենք, որ թուրքական լիրան նախորդ շաբաթ պատմական անկում էր գրանցել Էրդողանի՝ տոկոսադրույքների իջեցման քաղաքականության պատճառով։ Ի դեպ, հրապարակային ելույթում Թուրքիայի նախագահն արտաքին ուժերին էր մեղադրել լիրայի պատմական արժեզրկման մեջ։ Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «տնտեսական անկախության պատերազմ է» մղում և ճնշումների չի ենթարկվի քաղաքականությունը փոխելու առումով։

Էմմա Չոբանյան