Karevorinfo  Իրադարձություններ  145

Միխեիլ Սաակաշվիլին դատարանում ելույթ ունենալուց հետո չի ցանկացել շարունակել մասնակցել լսումներին

18:05 երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
Միխեիլ Սաակաշվիլին դատարանում ելույթ ունենալուց հետո չի ցանկացել շարունակել մասնակցել լսումներին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն այսօր մեկ ժամից ավելի ելույթ է ունեցել իր գործով դատական նիստում, լքել է նիստերի դահլիճը՝ խնդրելով փաստաբաններին շարունակել գործը քննել առանց իրեն։ Դատարանի դահլիճից կադրերը ուղիղ եթերով հեռարձակել է Վրաստանի Առաջին ալիքը, որն ունի դատական նիստերը հեռարձակելու բացառիկ իրավունք։

Երբ դատավորը հարցրել է՝ կցանկանա՞ր, արդյոք, շարունակել մասնակցել դատական նիստին, Սաակաշվիլին պատասխանել է՝ «Ոչ»:

Ավելի ուշ փաստաբանները դատարանին բացատրել են, որ բժիշկները խորհուրդ են տվել նախկին նախագահին մոտ երկու ժամ ներկա գտնվել դատավարությանը։ Դատական նիստն ընդմիջվել է։

Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով լսումներն ուղեկցվել են շենքի մուտքերի մոտ ընդդիմության ակտիվիստների և ոստիկանների միջև բախումներով։

Տաթև Ֆռանգյան