Karevorinfo  Իրադարձություններ  603

Սախարովի հրապարակի տարածքից 6 քաղաքացի է բերման ենթարկվել

14:55 ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ.
Սախարովի հրապարակի տարածքից 6 քաղաքացի է բերման ենթարկվել

Այսօր Երևանի Սախարովի հրապարակից Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 6 քաղաքացի։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը.

«Քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառով»,- նշեց Ջանոյանը։

Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի հերթական ակցիա են անցկացրել` այս անգամ փակելով Սախարովի հրապարակից Նալբանդյան փողոց բարձրացող հատվածը: Ցուցարարների թվում է եղել Փաստաբանների դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը, որը ևս բերման ենթարկվածների մեջ է։
«Զարթոնք» կուսակցության հիմնադիրը նախքան բերման ենթարկվելը նշել է, որ իրենք խաղաղ բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց անհամաձայնություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրերին: