Karevorinfo  Իրադարձություններ  141

ԱՀԿ-ն արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու կորոնավիրուսի նոր մուտացիան, որը, ենթադրաբար, նախկիններից ավելի վտանգավոր է

13:00 ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ.
ԱՀԿ-ն  արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու կորոնավիրուսի նոր մուտացիան, որը, ենթադրաբար, նախկիններից ավելի վտանգավոր է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այսօր արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու կորոնավիրուսի նոր տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում և Բոտսվանայում, հայտնում է Financial Times-ը:
Ենթադրաբար, նոր մուտացիան, որը կոչվում է B.1.1.529, ավելի արագ է տարածվում, քան նախորդները։ Այն նաև ավելի վարակիչ է և, հնարավոր է, ավելի քիչ զգայուն գործող պատվաստանյութերի նկատմամբ:

Հարավային Աֆրիկայի համաճարակաբանական արձագանքման կենտրոնի ղեկավար Տուլիո դե Օլիվեյրան FT-ին հայտնել է, որ Գաուտենգ նահանգում, որը ներառում է Հարավային Աֆրիկայի ամենամեծ քաղաքը՝ Յոհանեսբուրգը, նոր դեպքերի մոտ 90%-ը պայմանավորված է վիրուսի նոր շտամով:
«Գլխավոր հարցը, որին պետք է պատասխանել այն է, թե կոնկրետ ինչպես է դա ազդում պատվաստանյութերի վրա», – ասում է նա:
Հարավաֆրիկյան իշխանությունների տվյալներով՝ երկրում նոր շտամով վարակվել է ընդհանուր առմամբ 77 մարդ։ Եվս չորս վարակակիր է գրանցվել Բոտսվանայում և մեկը՝ Հոնկոնգում։
Գիտնականներն ասում են, որ նոր շտամն ունի մոտ 30 մուտացիա և իր մեջ միավորում է մի քանի նախորդ շտամերի առանձնահատկությունները:

Տաթև Ֆռանգյան