Karevorinfo  Իրադարձություններ  181

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ՀՀ 2 քաղաքացու, նրանց անունները հայտնի են․ ՏԱՍՍ

11:05 ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ.
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ՀՀ 2 քաղաքացու, նրանց անունները հայտնի են․ ՏԱՍՍ

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Հայաստանի երկու քաղաքացու, որոնցից մեկը գերի էր ընկել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովին։

Ադրբեջանը «նոյեմբերի 26-ին Հայաստանին է հանձնել ազգությամբ հայ երկու քաղաքացու, որոնցից մեկը Արին Ժիրայրի Արամյանն է, որը վիրավորվել էր 2021 թվականի նոյեմբերի 16-ին  տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ `ՀՀ երկրորդ քաղաքացին նոյեմբերի 23-ին Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 21-ամյա բնակիչ Միհրան Մուսայելյան է, որը մոլորվել և անցել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածք։

Հայկական կողմից տեղեկությունը առայժմ չեն մեկնաբանում։

Տաթև Ֆռանգյան