Karevorinfo  Իրադարձություններ  239

Էրդողանի գլխավոր խորհրդականը կառավարությանը քննադատելու համար ընդդիմությանն անվանել է «տականքներ» և «գրողի ծոցն ուղարկել»

22:50 հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
Էրդողանի գլխավոր խորհրդականը կառավարությանը քննադատելու համար ընդդիմությանն անվանել է «տականքներ» և «գրողի ծոցն ուղարկել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը թիրախավորել է երկրի ընդդիմադիր կուսակցություններին՝ կառավարության տնտեսական քաղաքականությունը քննդատության ենթարկելու համար՝ նրանց անվանելով «տականքներ» և «ուղարկել գրողի ծոցը», գրում է Duvar-ը։

«Ընդդիմություն, գնացե՛ք գրողը ծոցը։ Դուք այս երկրինը չեք ու չեք էլ պատկանել։ Դուք հակադրվում եք ոչ թե կառավարությանը, այլ երկրին, ամո՛թ ձեզ։ Դուք նրանք եք, որոնք ձգտում են ղեկավարել երկիրը․․․ Տականքնե՛ր, հեռացե՛ք այստեղից»,- գրել է Սարալը թվիթերյան իր էջում։

Նա նման մեկնաբանություն է արել այն բանից հետո, երբ ընդդիմությունը միավորվել ու պահանջում է արտահերթ ընտրություններ՝ տնտեսության կոլապսի պայմաններում։ Ընդդիմության առաջնորդները շեշտում են, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) այլևս չի կարող կառավարել երկիրը, և նրա քաղաքականությունը երկիրը մղում է դեպի խորացող տնտեսական ճգնաժամ:

Նշենք, որ նոյեմբերի 23-ին թուրքական լիրան պատմանական նվազագույնի էր հասնել՝ 13․45 դոլարի։ Երկրում տնտեսական կոլապսի պատճառով նաև երկու օր է՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Թուրքիայի տարբեր քաղաքներում՝ Էրդողանի կառավարության հրաժարականի պահանջով։

Էմմա Չոբանյան