Karevorinfo  Իրադարձություններ  251

Թանկացել են ցանցապարկերը, պարարտանյութը․ ֆերմերն ահազանգում է, մարզպետարանի պաշտոնյան՝ պարզաբանում

19:45 հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
Թանկացել են ցանցապարկերը, պարարտանյութը․ ֆերմերն ահազանգում է, մարզպետարանի պաշտոնյան՝ պարզաբանում

Ազատան համայնքի խոշոր ֆերմերներից մեկը՝ Գևորգ Աբրահամյանը, նշում է, որ թանկացել են գյուղոլորտին անհրաժեշտ դրսից ներկրվող ապրանքները։ Ըստ նրա` հատկապես բարձրացել են Իրանի Իսլամական Հանրապետությունից  ներկվող ապրանքատեսակների գները՝ սկսած պարարտանյութերից մինչև ցանցապարկեր։ Նրա համոզմամբ, այս ամենը կապված է Գորիս-Կապան ավտոճաապարհի Որոտանի հատվածում  ադրբեջանցիների կողմից մաքսակետ տեղադրելու  ու իրանցի բեռնատարների վարորդներից մաքսատուրք գանձելու  հետ։

«Ցանցապարկերը 10 օրվա մեջ թանակցել են 30 դրամով, նախկինում  70 դրամ էր, հիմա դարձել է 100 դրամ։ Մեր ոլորտում միլիոն հատ ցանցապարկ է  օգտագործվում թե՛ կարտոֆիլի, թե՛ սոխի, թե՛ սխտորի ու մյուս գյուղմթերքների համար։  Ես կոնկրետ 1000 հատ գնել եմ, 30 հազար դրամ ավել փող եմ տվել, իմ պես 1000 հոգի կա համայնքում, որոնք  ապրանք ունեն։

20-30 դրամով էլ թանկացել են թափանցիկ  պարկերը, որոնց մեջ կարտոֆիլը լցնում ու վաճառում են։ 70-80 դրամից գինը հասավ 100-110 դրամի, իհարկե, կախված է պարկի  չափից․ կա 45 կիլոգրամանոց, 50 կիլոգրամանոց։ Թանկացել է նաև պարարտանյութը, որը ներկրում են թե՛ Իրանից, թե՛ Վրաստանից և թե՛ Ռուսաստանից,  մեկ պարկ պարարտանյութը, որը կշռում է 50 կիլոգրամ,  10-11 հազար դրամից դարձել է 15-16 հազար դրամ։

Ասում են՝ մարդկանցից Որոտանի ճանապարհին թե՛ Հայաաստան մտնելուց են մաքսատուրք վերցնում, թե՛ վերադառնալուց, եթե  անգամ դատարկ են վերադառնում, միևնույնն է՝  մաքսատուրքն առնվազն 250 դոլար է նստում։

Արտադրողն ինքնըստինքյան, վատ վիճակում է հայտնվում։ Մարդիկ ուզում էին լիզինգով գյուղտեխնիկա ձեռք բերել,բայց այս տարի այդ մասին մտածելն ավելորդ է, հատկապես երբ երաշտի ու Կառնուտի ջրամաբարում ջրի պակասով պայմանավորված՝ կար նաև բերքատվության անկում»,- ասաց Գևորգ Աբրահամյանը։

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանն էլ  պարզաբանեց, որ թանկացումները կապված չեն Որոտանի ճանապարհահատվածում մաքսակետ տեղադրելու հետ։

Ըստ նրա՝ թանկացումներ կան պարարտանյութի շուկայում․ ոչ միայն թանկացել է իրանական պարարտանյութը, այլ  վրացականն ու ռուսականը, քանի որ  լոգիստիկ, ներքին օրենսդրության հետ կապված որոշակի խնդիրներ կան, այսինքն՝ փոփոխություն կատարվել է արտաքին շուկայում։  Իսկ պարկերի թանկացման հետ կապված, պաշտոնյան պարզաբանեց, որ այս տարի պահանջարկը  շատ է եղել, արտադրողները թանկացրել են։

«Պարկերի մասով որևէ խնդիր չկա, իսկ ցանցերի մասով չնչին թանկացումներ կան՝ նախորդ տարվա հետ համեմատ։ Իսկ իրանական բեռնատարները՝  անկախ մաքսակետի գոյությունից, միևնույնն  է՝ բեռներ փոխադրում են, քաղաքում ևս տեսնում ենք  այդ բեռնատարները։ Վստահ եմ, որ դա կապված  չէ մաքսակետ տեղադրելու հետ»,-ասաց Ռոմա Համայակյանը։

Արմիկ Մովսիսյան