Karevorinfo  Իրադարձություններ  133

Ինտերպոլի ղեկավար է ընտրվել խոշտանգումների համար մեղադրվող ԱՄԷ-ից գեներալ

21:10 հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
Ինտերպոլի ղեկավար է ընտրվել խոշտանգումների համար մեղադրվող ԱՄԷ-ից գեներալ

Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳՆ գլխավոր տեսուչ, գեներալ-մայոր Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին ընտրվել է Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (Ինտերպոլի) նոր նախագահ։ Ինտերպոլն այս մասին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Ալ-Ռաիսին չորս տարի ժամկետով ընտրվել է կազմակերպության նախագահ՝ փոխարինելով Հարավային Կորեայից Կիմ Չեն Յանին։

DW-ի ռուսական ծառայությունը գրում է, որ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսիի քննադատները նրան բնութագրում են որպես ագրեսիվ անվտանգության ուժերի կողմնակից, որոնք իշխանությունների հակառակորդներին ենթարկում են կամայական ձերբակալությունների և խոշտանգումների: Նրա դեմ դատական գործեր են հարուցվել առնվազն հինգ երկրներում՝ խոշտանգումների մեղադրանքով:

Բրիտանական The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ալ-Ռաիսին ներգրավված է եղել բրիտանացի գիտնական Մեթյու Հեջեսի խոշտանգումների մեջ, որը 2018 թվականին ԱՄԷ-ում կալանավորվել էր լրտեսության կեղծ մեղադրանքով։ Կալանավայրում նրան շղթայակապ են պահել, զրկել են քնից և ստիպել տարբեր դեղամիջոցներ ընդունել։ Ավելի ուշ գիտնականը հայց է ներկայացրել ԱՄԷ-ի չորս պաշտոնյաների, այդ թվում՝ Ալ-Ռաիսիի դեմ՝ պահանջելով 350,000 ֆունտ՝ որպես վնասի փոխհատուցում:

Նշենք, որ Ինտերպոլի կենտրոնակայանը գտնվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ 195 անդամ երկրների ներդրումներով: ԱՄԷ-ի իշխանությունները ոչ միայն վճարում են անդամավճարները (2019 թվականին՝ մոտ 243 հազար եվրո, որը կազմել է Ինտերպոլի բյուջեի 0,425 տոկոսը), այլև 2015 թվականից ակտիվորեն մեծ գումարներ են նվիրաբերում կազմակերպությանը, ինչը կասկածներ է հարուցում ազդեցություն ձեռք բերելու փորձերի առումով, հիշեցնում է dpa գործակալությունը։

Տաթև Ֆռանգյան