Karevorinfo  Իրադարձություններ  140

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ի հետ քննարկել Ուկրաինայի իրավիճակը

22:15 հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ի հետ քննարկել Ուկրաինայի իրավիճակը

ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ափսոս, որ Ռուսաստանի Դաշնությունը փակեց ՆԱՏՕ-ի գրասենյակները Մոսկվայում և դադարեցրեց ՆԱՏՕ-ի առաքելության աշխատանքը Բրյուսելում: Մենք պատրաստ ենք երկխոսության, այդ թվում՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում՝ քննարկելու զգայուն հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Ուկրաինայի շուրջ, քանի որ մենք կարծում ենք, որ սա լավագույն միջոցն է լուծելու այս խնդիրները»,- ասել է նա։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս հայտարարել էր, որ դաշինքը մտահոգված է Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի ռազմական հզորության կուտակմամբ։

Տաթև Ֆռանգյան