Karevorinfo  Իրադարձություններ  126

Զախարովան՝ Մոսկվայի, Բաքվի ու Երևանի միջև եռակողմ փորձագիտական երկխոսության կարևորության մասին

17:25 հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
Զախարովան՝ Մոսկվայի, Բաքվի ու Երևանի միջև եռակողմ փորձագիտական երկխոսության կարևորության մասին

Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ փորձագիտական երկխոսության մեկնարկը կարևոր է Մոսկվայի համար՝ նախօրեին Բաքվում կայացած ռուս ու ադրբեջանցի փորձագետների հանդիպման ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կարևոր ենք համարում եռակողմ՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան փորձագիտական երկխոսության մեկնարկը»,- ասել է Զախարովան։

Ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել Բաքվում այս տարվա նոյեմբերին, որի ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Զախարովան նշել է, որ նման հանդիպումներն ամրապնդում են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման քաղաքական ջանքերը։

«Մեր դիտարկմամբ՝ նման հանդիպումները, որոնք անցկացվում են փորձագիտական մակարդակով, ներդաշնակորեն լրացնում են ինտենսիվ քաղաքական ու դիվանագիտական շփումները։ Դրանք քաղաքական ջանքերը լրացնում են կոնկրետ կենսական օրակարգով։ Դա չափազանց կարևոր գործընթաց է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան