Karevorinfo  Իրադարձություններ  145

Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին օգնության համար․ Զախարովայի պատասխանը

17:05 հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին օգնության համար․ Զախարովայի պատասխանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ խուսափել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի ագրեսիայի ժամանակ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին կամ երկկողմ պայմանագրերի հիման վրա Ռուսաստանին օգնության համար։ Զախարովան դիվանագիտորեն խուսանավել է հարցի ուղիղ պատասխանից՝ նշելով, որ իր նախորդ ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է այս հարցին, և որ ՀԱՊԿ ևս մեկնաբանել է ստեղծված իրավիճակը։

«Միայն կարող եմ ասել, որ ՌԴ արդյունավետ գործողությունների արդյունքում սահմանին լարվածությունը հանվել է։ Մենք, իհարկե, շարունակում ենք ուշադիր հետևել սահմանին և մեր զինվորականների ու սահմանապահների գծում տիրող իրավիճակին։ Շփումներ են իրականացվում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- հայտարարել է Զախարովան։ Լրագրողի կողմից հնչեցված կոնկրետացնող հարցին, թե արդյոք բուն դիմում եղել է թե ոչ, Զախարովան ծիծաղելով պատասխանել է․ «Իսկ ես արդեն ամեն ինչ ասեցի»։

Տաթև Ֆռանգյան