Karevorinfo  Իրադարձություններ  271

ԱՄԷ-ն Թուրքիայում ներդրումների համար 10 մլրդ դոլար է հատկացրել

17:15 հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
ԱՄԷ-ն Թուրքիայում ներդրումների համար 10 մլրդ դոլար է հատկացրել

Արաբական Միացյալ Էմիրությունները 10 մլրդ դոլար է հատկացրել Թուրքիայի տնտեսությունում ներդրումների համար։ Այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄԷ-ի պետական ներդրումային հիմնադրամի՝ Abu Dhabi Development Holding կառավարման խորհրդի նախագահ Մուհամմեդ Հասա աս-Սուվեյդին, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Արաբական Միացյալ Էմիրությունները հատկացրել է 10 մլրդ դոլարի ֆոնդ՝ Թուրքիայում ներդրումների համար»,- ասել է աս-Սուվեյդին։

Բացի այդ, Թուրքիայի և ԱՄԷ-ի կենտրոնական բանկերի միջև կնքվել է համագործակցության ու փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ բին Զաիդ ան-Նահայանի՝ Անկարայի կատարած այցի շրջանակում։ Նա ավելի վաղ բանակցություններ էր անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Էմմա Չոբանյան