Karevorinfo  Իրադարձություններ  178

ՌԴ հանքավայրերից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 11-ի

15:15 հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
ՌԴ հանքավայրերից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 11-ի

Փրկարարներն արդեն 11 մահացածի են գտել ՌԴ «Լիստվյաժնայա» հանքավայրում, որտեղ այսօր հրդեհ էր բռնկվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Զոհերի թիվը հասել է 11-ի»,- ասել է արտակարգ իրավիճակների ծառայություններից գործակալության զրուցակիցը։

«Վերջին տվյալներով՝ հանքահորից դուրս է եկել 239 մարդ, հանքահորում մնացել է 46 մարդ, 10-ին մահացած են հայտնաբերել, 43 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ։ Նրանցից 4-ի վիճակը ծանր է, 39-ինը՝ թեթև և միջին ծանրության»,- ասել է նահանգապետ Սերգեյ Ցիվիլևը։

Նախնական տվյալներով՝ արտակարգ իրավիճակի պատճառ կարող էր դառնալ ածխի փոշու բռնկումը։

Տաթև Ֆռանգյան