Karevorinfo  Իրադարձություններ  187

Թուրքիայում ոստիկանները բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ․ կան ձերբակալվածներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

13:25 հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
Թուրքիայում ոստիկանները բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ․ կան ձերբակալվածներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Թուրքիայի տարբեր քաղաքներում նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հրաժարականի պահանջով դարձյալ ցույցեր են անցկացվել։ Ցուցարարների շրջանում բազմաթիվ ձերբակալվածներ կան, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մասնավորապես, Ստամբուլի Քադըքյոյ, Շիշլի, Բաքըրքոյ, Ավջըլար, Բեյլիքդյուզու թաղամասերում բողոքի ակցիայի մասնակիցները երթերի ժամանակ հանդիպել են ոստիկանների դիմադրությանը։
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մուսա Փիրօղլուն կանգնել է ոստիկականական մեքենայի առաջ՝ փորձելով կանգնեցնել բռնությունն ու ձերբակալությունները։

Առաջադեմ իրավաբանների ասոցիացիան թվիթերյան իր էջում հայտնել է, որ Քադըքյոյից 55 ցուցարար է ձերբակալվել, ևս 8-ը՝ Շիշլի թաղամասից, իսկ Բեյլիքդյուզուից՝ առնվազն 10 ցուցարար։

Մի շարք վայրերում էլ ոստիկանները հայտարարել են, որ ցույց կազմակերպելն արգելված է։

Թուրքիայի մյուս քաղաքներում անցկացված բողոքի ակցիաները ևս ավարտվել են ոստիկանների հետ բախումներով, մասնավորապես՝ Մերսին և Չանաքքալե քաղաքներում։ Նախնական տվյալներով՝ Չանաքքալեում բերման է ենթարկվել 13 մարդ։

Նշենք, որ ակցիաներ են անցկացվել Ստամբուլ, Անկարա, Սամսուն, Ադանա, Իզմիր, Մերսին, Չանաքքալե, Անթալիա և այլ քաղաքներում։ Վերջին երկու օրերին Թուրքիայում զանգվածային ցույցեր են անցկացվում լիրայի պատմական արժեզրկման, երկրում տնտեսական կոլապսի պատճառով։

Էմմա Չոբանյան