Karevorinfo  Իրադարձություններ  102

Գիտնականները մտահոգված են COVID-ի նոր՝ բազմաթիվ մուտացիաներով շտամի պատճառով․ The Guardian

14:20 հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
Գիտնականները մտահոգված են COVID-ի նոր՝ բազմաթիվ մուտացիաներով շտամի պատճառով․ The Guardian

Գիտնականները մտահոգություն են հայտնել, որ COVID-ի նոր տարբերակը, որը կրում է «չափազանց մեծ թվով» մուտացիաներ, կարող է առաջացնել հիվանդության հետագա ալիքներ՝ խուսափելով օրգանիզմի պաշտպանությունից:
Երեք երկրներում միայն 10 դեպք է հաստատվել գենոմային հաջորդականությամբ, սակայն այս տարբերակը լուրջ անհանգստություն է առաջացրել որոշ հետազոտողների շրջանում, քանի որ մի շարք մուտացիաներ կարող են օգնել վիրուսին խուսափել մարդու օրգանիզմի իմունիտետից, գրում է The Guardian-ը:

B.1.1.529 տարբերակն ունի 32 մուտացիաներ «սփայկ սպիտակուցի մեջ», վիրուսի այն մասում, որն օգտագործում են պատվաստանյութերի մեծ մասը՝ Covid-ի դեմ իմունային համակարգը խթանելու համար: «Սփայկային սպիտակուցի» մուտացիաները կարող են ազդել բջիջները վարակելու և տարածելու վիրուսի ունակության վրա, բայց նաև դժվարացնում են իմունային բջիջների գրոհը պաթոգենին:

Տարբերակն առաջին անգամ հայտնաբերվել է Բոտսվանայում, որտեղ այժմ երեք դեպք է հայտնաբերվել: Եվս վեցը հաստատվել է Հարավային Աֆրիկայում, մեկը՝ Հոնկոնգում, Հարավային Աֆրիկայից վերադարձող ճանապարհորդի մոտ:

Լոնդոնի Կայսերական քոլեջի վիրուսաբան դոկտոր Թոմ Փիքոկը նոր շտամի մանրամասներ է հրապարակել գենոմի փոխանակման կայքէջում՝ նշելով, որ «մուտացիաների անհավանական մեծ քանակությունը ցույց է տալիս, որ դա կարող է իրական մտահոգություն առաջացնել»:

Տաթև Ֆռանգյան