Karevorinfo  Իրադարձություններ  494

Դավիթ Սանասարյանը՝ Pegasus-ի հերթական «զո՞հ»․ նա նույնպես ծանուցում է ստացել

22:00 չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Դավիթ Սանասարյանը՝ Pegasus-ի հերթական «զո՞հ»․ նա նույնպես ծանուցում է ստացել

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ երեկ գիշեր՝ ժամը 02։00-ին, Apple-ի threat-notifications մեյլով հաղորդագրություն է ստացել այն մասին, որ հարձակում են իրականացնում իր հեռախոսի վրա։

«Երեկ գիշեր ժամը 2-ին Apple-ի threat-notifications մեյլով ստացա հաղորդագրություն այն մասին, որ հարձակում են իրականացնում հեռախոսիս վրա։

Հիմա հարց. պարո՛ն Փաշինյան, ուրիշ գործ չունի՞ անելու ԱԱԾ-ն։ Միգուցե մտածեք, թե այս խայտառակ վիճակից ո՞նց ենք դուրս գալիս, անվտանգային միջավայրն ինչպե՞ս ենք կարգի բերում, 5-րդ շարասյան կողմից եկող հնարավոր վտանգներն ինչպե՞ս եք կանխարգելում։

Եթե հեռախոսիս մեջ կոնկրետ հետաքրքրող ինֆորմացիա կա, ուղիղ ասեք, խոստանում եմ տրամադրել, թե չէ՝ բան ու գործ թողած թիթեռ նկարելն ԱԱԾ-ի գործը չէ։

Հ.Գ. Զավեշտալի է, որ ԱԱԾ նախկին սպաների միությունը դատապարտում է մարդու իրավունքները ոտնահարող գաղտնալսման փորձերը, ինչպես կասեր ձեր իմաստուն կոլեգան՝ իյա, իրո՞ք»,- գրել է Սանասարյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել էր, Հայաստանում 8 անձի հեռախոսում «Pegasus» լրտեսական ծրագիր է հայտնաբերվել, որոնց թվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։