Karevorinfo  Իրադարձություններ  171

Էրդողանը շարունակելու է Հայաստանի նկատմամբ կոշտ քաղաքականությունը․ Բագրատ Էստուկյանը՝ Թուրքիայի լարված ներքաղաքական կյանքի մասին

20:40 չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Էրդողանը շարունակելու է Հայաստանի նկատմամբ կոշտ քաղաքականությունը․ Բագրատ Էստուկյանը՝ Թուրքիայի լարված ներքաղաքական կյանքի մասին

Թուրքիայի տնտեսությունը լուրջ ճգնաժամ է ապրում լիրայի արժեզրկման պատճառով։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստաբուլում հրապարակվող «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ նշելով, որ լիրայի արժեզրկման հետևանքով երկրում գնաճ է, թանկացել է հատկապես սննդամթերքը։

«Ժողովուրդն անմիջապես է կրում այս զարգացման ազդեցությունը։ Երեկ էլ արժեզրկումը բավականին մեծ էր, այդ պատճառով Թուրքիայի մեծ քաղաքաներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում բողոքի ակցիաներ եղան»,- ասաց նա՝ նկատելով, որ դրանք, այնուամենայնիվ, զանգվածային մեծ ցույցեր չէին, մի քանի հարյուր մարդիկ էին բողոքի ակցիա կազմակերպել, ինչն էլ անմիջապես հանդիպել է ոստիկանության դիմադրությանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի մի շարք քաղաքներում երեկ ազգային արժույթի՝ լիրայի կտրուկ անկումից հետո ինքնաբուխ բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Ստամբուլում և Անկարայում ցուցարարները վանկարկել են «Կառավարությո՛ւն, հրաժարական տուր» կարգախոսը, ոմանք պահել են պաստառներ՝ պահանջելով Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը հեռացնել իշխանությունից։ Մայրաքաղաք Անկարայում ցույցը վերածվել է իրավապահների հետ բախումների։

Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Թուրքիայում հասարակության շրջանում իշխանությունների նկատմամբ դժգոհություն կա, բայց այն «մեծ ալեկոծություն չի առաջացնի»։

«Ընդդիմադիր քաղաքական ուժերն արտահերթ խորհրդակցություններ են կազմակերպել՝ երկրի տնտեսական վիճակը քննարկելու համար։ Բավականին սուր քննադատության արժանացավ Էրդողանի իշխանությունը, ընդդիմությունը պահանջում է, որ արտահերթ ընտրություններ լինեն։ Իշխանությունն այն մերժում է»,- պատմեց նա՝ մատնանշելով, որ Էրդողանը հայտարարել է, թե հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամկետից՝ 2023 թվականի հունիսի 18-ից շեղում չի լինելու։

Ըստ պոլսահայ խմբագրի՝ փողոցային պայքարը չի ուղղորդվում կամ առաջնորդվում քաղաքական ընդդիմության կողմից, հակառակը՝ քաղաքական ուժերը չեն ցանկանում, որ այն լինի, քանի որ կարծում են՝ սադրանքներ էլ կլինեն։

«Ընդդիմությունը կարծում է, որ կարող է իշխանությունն ընտրությունները հետաձգել այդ ցույցերի պատճառով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան՝ արդյո՞ք Թուրքիայում այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղղորդվում են դրսի ուժերի կողմից, ապա, ըստ Բագրատ Էստուկյանի, այդ վարկածն առավել շատ շահարկում է հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Թուրքիան միջազգային ասպարեզում արդեն որպես համերշխ երկիր չի ընկալվում, զանազան խնդիրներ ունի։ Այդ վարկածը բացառված չէ, սակայն այն առավել շատ շահագործում է հենց իշխանությունը, միշտ ասում է, որ ամեն ինչի պատճառը դրսի ուժերն են, արտաքին գործոնները, ինչը հասարակությունը հավաստի չի համարում»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ ընդդիմությունը հասնի արտահերթ ընտրությունների անցկացմանը, Բագրատ Էստուկյանը նշեց, որ Էրդողանը հասկանում է, որ ընտրությունների պարագայում ինքն իր իշխանությունն ուժով է պահելու, քանի որ հասարակությունը դժգոհ է երկրի վիճակից, ինքն ու իր կուսակցությունը բավարար ձայներ չեն հավաքի։

«Ստեղծված իրավիճակում, անշուշտ, լավագույն լուծումն արտահերթ ընտրությունների միջոցով Էրդողանի հեռանալն է։ Բայց դա բավականին թանկ է արժենալու Էրդողանի համար, քանի որ չընտրվելու պարագայում ինքը և իր կառավարությունը շատ հանցագործությունների համար պետք է պատասխան տան»,- ասաց նա։

Էրդողանի վարկանիշի անկման մասին, Բագրատ Էստույանի խոսքով, վկայում են նաև վերջին սոցիոլոգիական հարցումները։

«Ընդդիմադիրների վարկանիշը, այդ հարցումների տվյալների, ավելի բարձր է։ Պարզապես ընտրություններին երբեմն լրիվ այլ պատկեր է լինում։ Վերջապես չպետք է մոռանանք նաև Էրդողանի՝ ընտրությունները կեղծելու մեծ կարողությունը»,- ասաց նա։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար խոսք է գնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Հարցին՝ Թուրքիայի ներքաղաքական լարված կյանքը կարո՞ղ է փոփոխություն մտցնել Հայաստանի նկատմամբ վարվող թուրքական քաղաքականության մեջ, Բագրատ էստուկյանը նկատեց, որ Էրդողանը շարունակելու է իր կոշտ քաղաքականությունը, բացի այդ՝ թուրքական մնացյալ քաղաքական ուժերի տրամադրվածությունն է բացասական Հայաստանի նկատմամբ։

«Միայն խորհրդարանի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունն է, որ դրական է տրամադրված Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ՝ ամբողջ թուրքական քաղաքական միտքը շատ մեծ տարբերություն չունի Հայաստանի նկատմամբ քաղաքականության վերաբերյալ․ բոլորն էլ ազգայնական են, բոլորի մոտ էլ որոշ չափով հայատյացություն կա»,- ամփոփեց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան