Karevorinfo  Իրադարձություններ  144

Թուրքիայում սոցցանցերի օգտատերերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ բողոքի ակցիաների կոչերի համար

19:50 չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Թուրքիայում սոցցանցերի օգտատերերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ բողոքի ակցիաների կոչերի համար

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հայտնել է քրեական գործերի հարուցման մասին՝ լիրայի փոխարժեքի կտրուկ անկման պատճառով սոցիալական ցանցերում փողոցային բողոքի ակցիաների կոչերի կապակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշենք, որ նախօրեին Ստամբուլում, Անկարայում և Թուրքիայի մի շարք քաղաքներում լիրայի պատմական արժեզրկման կապակցությամբ բողոքի ակցիաներ էին անցկացվել՝ կառավարության հրաժարականի պահանջով։

«Սոցցանցերի մոնիթորինգի միջոցառումների շրջանակում քրեական գործեր են հարուցվել անձանց նկատմամբ, որոնք փողոցային ակցիաների ու բռնության կոչեր են արել, ինչպես նաև հասարակության մեջ ատելություն և թշնամանք հրահրել՝ արժույթի փոխարժեքի տատանումները մանիպուլացնելով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ գործեր են հարուցվել սոցցանցերի 271 օգտատերերի նկատմամբ։

Էմմա Չոբանյան