Karevorinfo  Իրադարձություններ  191

Փրկարարներին հաջողվել է մարել «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը

19:35 չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Փրկարարներին հաջողվել է մարել «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը

Նոյեմբերի 24-ին` ժամը 11։01-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ այրվում է խոտածածկ տարածք:

ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից և Գոշ գյուղի 3 բնակիչ․ աշխատանքներին ներգրավվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 1 միավոր օժանդակ տեխնիկա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 16։28-ին։ Այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և 5000 քմ անտառածածկ տարածք։