Karevorinfo  Իրադարձություններ  507

Ընդդիմությունը Կրեմլին իր ծառայությունն է առաջարկում, ինչը չի աշխատում․ Փաշինյանը Մոսկվային ընդունելի է մնում․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:05 չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Ընդդիմությունը Կրեմլին իր ծառայությունն է առաջարկում, ինչը չի աշխատում․ Փաշինյանը Մոսկվային ընդունելի է մնում․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TVի հարցազրույցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ

-Ինչո՞վ կբացատրեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն 2018-2020թթ. բազմամարդ ասուլիսների, այս անգամ առցանց ասուլիս էր հրավիրել: Պատճառը համավարա՞կն է, թե՞ այն, որ լրագրողները դեմ առ դեմ հարցեր ուղղելով՝ անհարմարություն են առաջացնում:

-Մամուլի ասուլիսը, ինչպես նաև հարցազրույցն առավել բարդ հաղորդակցության տարբերակներ են իշխանության ներկայացուցչի համար, և ենթադրում եմ, որ այո՛, Նիկոլ Փաշինյանի համար այս պահին առավել հարմարավետ ձևաչափն այն է, որ հիմնականում ինքն է խոսում, և ինքը կամ իր աշխատողներն են որոշում՝ որ հարցերին պատասխանել, որոնց՝ ոչ:

-Կային լրատվամիջոցներ, որ դժգոհեցին, քանի որ իրենց հարցերին չէր պատասխանում:

-Բնականաբար, այդպես պետք է լիներ, ոչ ոք չէր կասկածում: Իհարկե՝ այս ձևաչափն ընտրելու առումով պետք է հաշվի առնել նաև վարչապետի անվտանգության հարցը: Մամուլի ասուլիսում նույնիսկ չես կարող պատկերացնել՝ լրատվամիջոցի ներկայացուցչի անվան տակ ով կհայտնվի դահլիճում:

-Նիկոլ Փաշինյանն ասուլիսում նշեց, որ իրեն ուղղված ամենադիպուկ քննադատությունը կլինի այն, թե ինչու 2018-2020թթ. ժողովրդի հետ բաց չի խոսել՝ ներկայացնելով նույնիսկ շոկային ճշմարտություններ, օրինակ՝ այն, որ 2017թ. Հայաստանն ասում էր, որ պատրաստվում է 7 շրջաններից դուրս գալ, բայց Ադրբեջանը նոր պահանջներ էր առաջ քաշում: «Գուցե պետք էր ունենալ խիզախություն և ժողովրդին ասե՞լ այդ շոկային ճշմարտությունները»,- այսպիսի հարց է տալիս ինքն իրեն Նիկոլ Փաշինյանը: Անկե՞ղծ էր, և եթե այդպիսի անհրաժեշտություն կար, ինչո՞ւ դա չէր արվում:

-Այո՛, Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր հանրությանը ներկայացնել իրական վիճակը, բայց ոչ միայն դա չէր անում, խուսափում էր, այլ նաև, միգուցե, ինքն իր հետ բավականաչափ անկեղծ չէր: Ես չեմ ուզում հավատալ, որ իմանալով այդ ամենը՝ Նիկոլ Փաշինյանը որևէ քայլ չձեռնարկեց, քայլեր կարող էին ձեռնարկվել և՛ միջազգային ասպարեզում, և՛ մեր երկրի ներսում, և՛ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Մենք տեսնում էինք հակառակ գործողություններ, ինչը վկայում է այն մասին, որ, միգուցե, ոչ միայն լիովին գիտակցված չէր խնդիրը, այլ փորձում էր հեռացնել, չնկատել դա և զբաղվել այլ գործերով, որպեսզի դրան չանդրադառնա։ Եթե խոսքը պետության ղեկավարի մասին է, այդ մարդկային հատկությունը չպետք է դրսևորվեր՝ հաշվի առնելով այն, թե ինչպիսի վիճակում է Հայաստանը: Արդյո՞ք գիտակցելով, որ դա իր սխալն է՝ Փաշինյանը պատրաստ է իր սխալն ուղղել, դա ես չգիտեմ: Ամեն դեպքում, ես չեմ տեսնում այնպիսի քայլեր, որոնք ինձ կհամոզեին, որ սխալը գիտակցված է և այլևս չի կրկնվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան