Karevorinfo  Իրադարձություններ  114

Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է ստիպել Էրդողանին արտահերթ ընտրություններ անցկացնել

22:05 չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է ստիպել Էրդողանին արտահերթ ընտրություններ անցկացնել

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները կոչ են անում քայլեր ձեռնարկել լիրայի պատմական անկման ֆոնին՝ այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնապատկեց տոկոսադրույքները՝ գնաճը ցածր պահելու իր խոստումը կատարելու համար, ինչը արժույթը հասցրեց պատմական նվազագույնի, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանի նախկին դաշնակից, ներկայում ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել կուսակցությունների ղեկավարներին ու երկրի քաղաքացիներին՝ սկսել «իսկական տնտեսական անկախության պատերազմ»։ Թվիթերյան իր էջում նա գրել է, որ «սա այլևս տգիտություն չէ, այլ դավաճանություն»:

Միաժամանակ, նա հանդիպել է գլխավոր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդաչօղլուի հետ։ Հանդիպումից հետո նրանք  մամուլի ասուլիսով են հանդես եկել ու կառավարությանը մեկ անգամ ևս հորդորել՝ գնալ արտահերթ ընտրությունների։

Նախկինում Էրդողանի մեկ այլ դաշնակից, ներկայում ընդդիմադիր Ալի Բաբաջանը ևս քննադատել է կառավարությանը։

«Մեր բնակչությունը դառնում է ավելի աղքատ, կառավարությունն ասում է՝ պահպանենք այն, որ մեր երկիրը առաջ գնա։ Ինչպե՞ս կարող է դիմակայել մի երկիր, որի բնակչությունը գնալով աղքատանում է»,- ասել է Բաբաջանը իր կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպման ժամանակ։

IYI («Լավ») կուսակցության ղեկավարներն էլ արտակարգ ժողովներ են անցկացրել կուսակցության տարբեր գրասենյակներում՝ տնտեսության իրավիճակի հետ կապված։ Նրանք ևս մեկ անգամ Էրդողանին կոչ են արել գնալ արտահերթ ընտրությունների՝ նշելով, որ 2018 թվականին նախագահական համակարգին անցնելուց հետո լիրան սկսել է աննախադեպ մակարդակով արժեզրկվել։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ևս պատրաստվում է քննարկել լիրայի պատմական անկումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի մի շարք քաղաքներում ազգային արժույթի՝ լիրայի կտրուկ անկումից հետո ինքնաբուխ բողոքի ցույցեր էին տեղի ունեցել։ Ստամբուլում և Անկարայում ցուցարարները վանկարկել են «Կառավարությո՜ւն, հրաժարական տուր» կարգախոսը, ոմանք պահել են պաստառներ՝ պահանջելով հեռացնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը իշխանությունից։ Արդյունքում մայրաքաղաքում ցույցը վերածվել է իրավապահների հետ բախումների։

Էմմա Չոբանյան