Karevorinfo  Իրադարձություններ  212

Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի մարզպետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

17:55 չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի մարզպետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին քիչ առաջ Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Մաթևոսյանը։ Մեր հարցին՝ արդյո՞ք շրջանառվող լուրերի համաձայն նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ, մարզպետը ոչ հերքեց, ոչ հաստատեց.

«Միայն կարող եմ ասել, որ այլ պաշտոնի նշանակվելու առաջարկ եմ ստացել, սակայն այս պահին այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,- նշեց Մաթևոսյանը։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն մարզպետը կնշանակվի ՀՀ փոխվարչապետ: Այդ պաշտոնը Սուրեն Պապիկյանի՝ Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո թափուր էր մնացել:

Հիշեցնենք,՝ Համբարձում Մաթևոսյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին:

Ռոզա Վարդանյան