Karevorinfo  Իրադարձություններ  121

Սպիտակ տուն. Բայդենը կառաջադրվի երկրորդ ժամկետի համար

18:30 չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Սպիտակ տուն. Բայդենը կառաջադրվի երկրորդ ժամկետի համար

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականին կայանալիք ընտրություններին, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին․ գրում է VOA-ն։

79-ամյա Բայդենի վարկանիշը վերջին ամիսներին կտրուկ անկում է ապրել, ինչի պատճառով որոշ դեմոկրատներ կասկածի տակ են դրել, թե արդյոք նա առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար:

«Կառաջադրվի. դա նրա մտադրությունն է», – ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին այն ժամանակ, երբ նախագահ Բայդենը Գոհաբանության օրվա կապակցությամբ ուղևորվում էր դեպի Հյուսիսային Քարոլինայի Ֆորտ-Բրեգգե՝ զինվորականների հետ հանդիպելու համար:

Ուրբաթ օրը Բայդենն անցավ իր առաջին բժշկական հետազոտությունը, և բժիշկները հայտնեցին, որ նա ի վիճակի է գործել նախագահի պաշտոնում: