Karevorinfo  Իրադարձություններ  212

ՄԱԳԱՏէ-ի բանակցություններն Իրանի հետ արդյունք չեն տվել

16:50 չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
ՄԱԳԱՏէ-ի բանակցություններն Իրանի հետ արդյունք չեն տվել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կոնկրետ արդյունքների չեն հանգեցրել։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

«2021 թվականի նոյեմբերի 23-ին Թեհրանում հանդիպումներ ունեցա Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ»,- ասված է Գրոսսիի հայտարարության մեջ՝ ուղղված ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին, որը ներառում է 35 երկիր։

«Չնայած իմ բոլոր ջանքերին՝ Իրանի անվտանգության երաշխիքների խնդրի լուծման այս լայնածավալ բանակցություններն ու քննարկումները, որոնք մանրամասնված են երկու զեկույցներում, անհաջող էին»,- հավելել է նա։

Նշենք, որ երեքշաբթի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը բանակցություններ է վարել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, փոխնախագահ Մոհամմադ Էսլամիի հետ, ինչպես նաև հանդիպել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Հանդիպումների արդյունքով Գրոսսին հայտարարել է, որ Թեհրանը և ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ են հնարավորինս արագ լուծել երկու կողմերի միջև առկա բոլոր խնդիրները։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը՝ իրանական միջուկային ծրագրի թափանցիկությունն ապահովելու համար։

Տաթև Ֆռանգյան