Karevorinfo  Իրադարձություններ  231

Հայաստանում մահվան դեպքերն ավելացել են, COVID-19-ից մահերը` գրեթե եռապատկվել

15:35 չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Հայաստանում մահվան դեպքերն ավելացել են, COVID-19-ից մահերը` գրեթե եռապատկվել

Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մահվան դեպքերն աճել են 11,2 %-ով կամ 2390-ով։ Այսպես․ եթե անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում մահացել է 21 հազար 284 մարդ, ապա այս տարի գրանցվել է մահվան 23 հազար 674 դեպք։

Գրեթե եռապատկվել են Covid-19-ից մահվան դեպքերը։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կորոնավիրուսից մահացել է 1070 մարդ, իսկ այս տարի՝ 2961 մարդ։

Նկատելիորեն աճել են նաև ՄԻԱՎ-ից մահվան դեպքերը։ Անցած տարվա 17 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 28 մահվան դեպք։ Աճը կազմել է 64 %:

43,7 %-ով էլ աճել են արտաքին պատճառներով հիվանդության և մահացության դեպքերը։

2021թ. հունվար-սեպտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 11 դեպք և մայրական մահացության գործակիցը կազմել է 41.0 միավոր, 2020թ. հունվար-սեպտեմբերի 15.1 միավորի համեմատ:

Մահվան դեպքերի նվազում է նկատվում վարակիչ և մակաբույծային հիվանդություններից, նորագոյացություններից, շնչառական օրգանների և այլ հիվանդություններից։

Մահվան դեպքերը՝ ըստ հիվանդությունների․ 2020-2021 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատություն