Karevorinfo  Իրադարձություններ  272

Սրտեր գրավող հայկական տեխնոլոգիան․ Ռոբին ռոբոտը՝ Time-ի 100 նորարարությունների ցանկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:35 չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Սրտեր գրավող հայկական տեխնոլոգիան․ Ռոբին ռոբոտը՝ Time-ի 100 նորարարությունների ցանկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Time ամսագրի կողմից տարվա 100 նորարարությունների ցանկ մտած հայկական Ռոբին ռոբոտը լավ գիտի ոչ միայն իր տեղը, այլ նաև դերը․ Ռոբինն այժմ մասնակցում է Նորքի տուն-ինտերնատում տարեցների խնամքի և ժամանցի կազմակերպմանը, օգնում նրանց՝ հաղթահարել միայնության զգացումը։

Ռոբին ռոբոտն օգտագործվում է աշխարհի 12 բուժհաստատությունում, և առաջիկա 12 ամսվա ընթացքում կտեղադրվի ամերիկյան ևս 100 հիվանդանոցում։ Ռոբինը մասնակցում է բուժման կարիք ունեցող երեխաների առօրյայի կազմակերպմանը, տարեցների խնամքի կենտրոններում էլ օգնում ու օժանդակում նրանց՝ դառնալով զրուցընկեր։

Բժշկական ու խնամքի ծառայություններում Ռոբինի ներգրավման թեման ռոբոտը ստեղծողները լրջորեն են քննարկում։ Ռոբին ռոբոտը ստեղծած ու դրա զարգացմամբ զբաղվող ընկերությունում՝ Expper Technologies-ում պատրաստվում են ռոբիններ արտադրել ոչ միայն հիվանդանոցային բուժում ստացող երեխաների ու ծերերի խնամքը կազմակերպելու համար․ առաջիկայում այս ռոբոտները կարող են ավելի անմիջական մասնակցություն ունենալ տարեցների կամ երեխաների խնամքի գործում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Հակոբյան