Karevorinfo  Իրադարձություններ  148

Անգելա Մերկելի ամուսինը գերմանացիներին ծույլ ու ինքնագոհ է անվանել

16:05 չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Անգելա Մերկելի ամուսինը գերմանացիներին ծույլ ու ինքնագոհ է անվանել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ամուսինը՝ գիտնական Յոահիմ Զաուերը, կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցածր ցուցանիշների ֆոնին իր հայրենակիցներին մեղադրել է ծուլության մեջ և ասել, որ գիտության ժխտումը երբեք այնքան նկատելի չի եղել, որքան հիմա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զաուերը, որը Բեռլինի համալսարանի քվանտային քիմիայի պրոֆեսոր է և համարվում է ոլորտի լավագույն հետազոտողներից մեկը, հազվադեպ է խոսում հանրության առաջ, հատկապես՝ քաղաքականության մասին:

Իտալական La Repubblica թերթի լրագրողներին հաջողվել է զրուցել նրա հետ Թուրինում, ուր Զաուերը ժամանել է որպես տեղի գիտությունների ակադեմիայի նոր օտարերկրյա անդամ։

«Զարմանալի է, որ բնակչության մեկ երրորդը չի հետևում գիտական տվյալներին»,- ասել է նա՝ մեկնաբանելով այն տվյալները, որ Գերմանիայում ամբողջությամբ պատվաստված է բնակչության միայն 68 տոկոսը։

«Սա մասամբ պայմանավորված է գերմանացիների ծուլությամբ ու ինքնագոհությամբ։ Մյուս կողմից՝ կան մարդիկ, ովքեր հետևում են անձնական համոզմունքներին՝ ի ցույց դնելով իր տեսակի մեջ գաղափարական արձագանք այն բանին, ինչ նրանք համարում են պատվաստանյութային բռնապետություն»,- հավելել է նա։

Գերմանիայում այս պահին կորոնավիրուսի 4-րդ ալիքն է մոլեգնում․ երկիրը պարբերաբար թարմացնում է վարակման նոր դեպքերի հակառեկորդը, իսկ հիվանդանոցներն արագորեն լցվում են։ Եվ չնայած այս ամենին՝ երկիրը Արևմտյան Եվրոպայի երկրների համեմատ հետ է մնում պատվաստման տեմպերով։ Վերջին օրերին թեժ բանավեճեր են ընթանում այն մասին՝ արդյո՞ք Գերմանիան պետք է հետևի հարևան Ավստրիայի օրինակին ու պատվաստումները պարտադիր դարձնի։

Տաթև Ֆռանգյան