Karevorinfo  Իրադարձություններ  199

Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման համար հատուկ ծրագիր կիրականացվի․ ՇՄՆ

23:15 երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման համար հատուկ ծրագիր կիրականացվի․ ՇՄՆ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման համար հատուկ ծրագիր կիրականացվի։ Ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի, և դրա համար 113 մլն դրամ կհատկացվի։ Նախարարությունը այս եղեկությունը հրապարակել է` անդրադառնալով վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարներին և ահազանգերին։

ՇՄՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«Սոցիալական ցանցերում բնապահպանների և քաղաքացիների կողմից Երևանյան լճի աղտոտվածության շուրջ ահազանգի վերաբերյալ ցանկանում ենք հայտնել, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված «Երևանյան լճի և Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» բնապահպանական ծրագիրը՝ 60,4 մլն դրամ գումարի շրջանակներում։

Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 113 մլն դրամ։

Միջոցառումն արդեն իսկ ներառված է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայքներում» ծրագրի շրջանակներում, և այն կմեկնարկի 2022 թվականին։

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը՝ դարձնելով այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ռեկրեացիոն գոտի։

Ծրագրի իրականացման նապատակներն են՝

նվազեցնել կենցաղային թափոնների հետագա մուտքը Հրազդան գետ և Երևանյան լիճ,

նվազեցնել աղտոտվածության մակարդակը,

կանխարգելել աղտոտվածության տարածումը։
Հարգելի՛ քաղաքացիներ, իհարկե շատ կարևոր է դեպքերի արձանագրումն ու բարձրաձայնումը, սակայն, պակաս կարևոր չէ սեփական վարքով չնպաստել վիճակի վատթարացմանը։ Հարկավոր է ավելի հոգատար ու պատասխանատու վարք դրսևորել բնության և շրջակա միավայրի հանդեպ»։