Karevorinfo  Իրադարձություններ  115

ԱՄՆ-ը մշակել է Ռուսաստանի դեմ տակտիկական հրթիռային հարվածների սցենարը․ Շոյգու

23:00 երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
ԱՄՆ-ը մշակել է Ռուսաստանի դեմ տակտիկական հրթիռային հարվածների սցենարը․ Շոյգու

ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչները մշակել են Ռուսաստանին տակտիկական հրթիռային հարվածներ հասցնելու սցենարը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ երկրի արևելյան սահմաններին զգալիորեն ակտիվացել է ամերիկյան ռազմական ինքնաթիռների ակտիվությունը։

«Միայն 2020 թվականին Օխոտի ծովի ջրերում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ավիացիան 22 թռիչք է իրականացրել, մինչդեռ 2019 թվականին դրանք եղել են ընդամենը 3-ը»,- ասել է գերատեսչության ղեկավարը չինացի գործընկեր Վեյ Ֆենհեի հետ բանակցությունների ժամանակ։

Շոյգուն հավելել է, որ ամերիկյան ռմբակոծիչների անձնակազմը մշակել է թևավոր հրթիռների կիրառմամբ պայմանական հարված հասցնելու սցենարը։

«Բոլոր դեպքերում՝ մեր հակաօդային պաշտպանության համակարգերը ժամանակին հայտնաբերել են ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները, վերահսկողություն են սահմանել ու միջադեպերի կանխմանն ուղղված միջոցներ են ձեռնարկել»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ նման գործողությունները վտանգ են ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի համար, ինչի պատճառով երկու երկրների փոխգործակցության համակարգումը կայունացնող գործոն է դառնում համաշխարհային գործերում։

Տաթև Ֆռանգյան