Karevorinfo  Իրադարձություններ  270

Ֆրանսիայի վարչապետը Բեգիայից վերադառնալուց հետո վարակվել է կորոնավիրուսով

20:40 երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
Ֆրանսիայի վարչապետը Բեգիայից վերադառնալուց հետո վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի COVID-19-ի թեստը դրական է եղել՝ հարևան Բելգիա կատարած այցից վերադառնալուց ժամեր անց։ Այս մասին հայտնում են վարչապետի գրասենյակից, գրում է Bloomberg-ը։

Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի վարչապետի թեստի դրական պատասխանը նաև նշանակում է, որ նրա բելգիացի գործընկեր Ալեքսանդր դե Կրոուն և չորս այլ նախարարներ անմիջապես պետք է անցնեն կարանտինային ռեժիմի, քանի որ երկուշաբթի ավելի վաղ Բրյուսելում հանդիպում են ունեցել Կաստեքսի հետ:

Ֆրանսիայի վարչապետը պետք է կազմի առաջիկա 10 օրերի իր ժամանակացույցը, որպեսզի շարունակի գործունեությունը մեկուսացման ընթացքում, հայտնել են նրա գրասենյակից։ Վարչապետի շտաբի պաշտոնյաները չեն մեկնաբանել՝ արդյո՞ք նա վիրուսի որևէ ախտանշան ունի:

Կաստեքսի դուստրերից մեկի թեստը դրական է եղել երկուշաբթի այն բանից հետո, երբ նրա հայրը վերադարձել է Բրյուսելում Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուի հետ հանդիպումից, իսկ ինքը՝ Կաստեքսը, դրանից հետո երկու թեստ է հանձնել, որոնց պատասխանները դրական են եղել, հայտնել են նրա գրասենյակից:

Տաթև Ֆռանգյան