Karevorinfo  Իրադարձություններ  107

Դադարե՛ք մտածել՝ ուրիշները մեզ փրկելու են՝ դոշ տալու․ փրկությունը ժողովրդի մեջ է՝ մեզ պաշտպանողը մենք ենք․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:05 երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
Դադարե՛ք մտածել՝ ուրիշները մեզ փրկելու են՝ դոշ տալու․ փրկությունը ժողովրդի մեջ է՝ մեզ պաշտպանողը մենք ենք․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ն զրուցել է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

-Պարո՛ն Բարսեղյան, ՀՀ քաղաքական իշխանությունները բավարար կերպով գնահատո՞ւմ են ստեղծված իրադրությունը։ Հանրությունը տեղեկացավ, որ ՌԴ-ն սահմանազատման հարցով առաջարկներ է արել Հայաստանին և Ադրբեջանին, և որ Երևանը համաձայնություն է տվել։ Բայց թե ի՞նչ բովանդակություն ունի այդ առաջարկը, չի բացահայտվում, հանրության հետ ավելի պարզ լեզվով խոսելու ոճը չենք տեսնում։ Եվ արդյունքում առաջանում են անորոշություն, հեքիաթներ, դաժան սպասումներ։ Դուք ինչպե՞ս կգնահատեք ներկա իրավիճակը։

-Որևէ իշխանության համար փակվելը կամ խզվելը հանրությունից վտանգ է, ինչը կարող է նաև բարդությունների բերել։ Անշուշտ, պիտի հաշվի առնենք, որ բանակցային գործընթացներում պիտի լինեն հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ։ Այսինքն՝ անհնար է իմանալն այն, ինչ գիտի իշխանությունը։ Որևէ պետության մեջ այդպես չի լինում, բայց բացարձակ անտեղյակության մեջ պահել հանրությանը՝ կոպիտ սխալ է, եթե կուզեք՝ հանցագործ վերաբերմունք է քաղաքացիների և պետության նկատմամբ։ Իշխանությունը պիտի բավականաչափ ողջամտություն և խոհեմություն ունենա, որպեսզի բանակցային պրոցեսի մասին հնարավոր տեղեկություն հաղորդի հանրությանը։ Առայժմ միայն այդ լուրն ունենք, ինչը շատ քիչ է դավադրության տեսություններին չտրվելու և քաղաքացիներին՝ հարկատուներին հաշվետու լինելու համար։ Սա շատ վատ է, և ինչքան շուտ իշխանությունը գլխի ընկնի, որ մանրամասներ պետք է ներկայացնի բանակցային գործընթացից՝ ինչպես առաջարկությունների, այնպես էլ հնարավոր կայանալիք օրակարգերի մասին, այնքան լավ։ Դրանով կփակվեն զանազան վախերը, կասկածամտությունը, առավել ևս՝ հակապետական քարոզչության բերանը կարող է փակվել լրջորեն։

-Իշխանության ոչ թափանցիկ գործելաոճից մենք՝ շարքային քաղաքացիներս, ռիսկեր սպասում ենք, որովհետև միանձնյա՞ են կայացվում որոշումները և պետական ինստիտուտներով չե՞ն անցնում, չափվում կարևորագույն որոշումները։ Ես ուզում եմ գուշակել Ձեր անհանգստության հիմքը։ Պատերազմի դադարի հայտարարությունից ընդհանրապես տեղյակ չէր ԱԺ-ն, հայտնի չէ՝ Անվտանգության խորհրդով անցե՞լ էր այդ որոշումը, թե՞ ոչ։ Այսօր ունե՞ք նույն զգացողությունը։

-Ես ընդհանրապես ուզում եմ չապավինել զգացողություններին, այդպես չեմ վարվում։ Փորձում եմ վերլուծել եղած տեղեկությունները։ Այս խնդիրների վերաբերյալ իմ ունեցած օբյեկտիվ տեղեկություններն անբավարար են որակյալ դատողություններ անելու համար։ Ենթադրությունների ոլորտից դուրս գալ հնարավոր չէ։ Իմ ասածն այն է, որ չունենք բավարար տեղեկություններ, որ կարողանանք որակյալ դատողությունների և եզրահանգումների գալ։ Շատ մեծ վտանգ է, երբ իշխանությունը զատվում է հանրությունից, այս դեպքում նաև՝ հանրային փորձագիտական խմբերից, արտախորհրդարանական ուժերից։ Հասկացանք, որ մարդիկ քվե են տվել, չի կարելի ամեն անգամ հղում անել, որ մենք գիտենք՝ ինչ ենք անում, մեզ քվե են տվել։ Սա սխալ որոշում է, հատկապես՝ այս դրության մեջ։

-Իսկ ի՞նչ գնահատական ունեք բարձր մակարդակով կայացվող որոշումները ինստիտուտներով չանցկացնելու ներկա կուլտուրայի մասին։

-Գաղտնիք չէ՝ որոշումների կայացման գործընթացը հաճախ փակ է լինում, շատ կարճ ժամանակում նախարար փոխելով՝ հանրությանը բավարար բացատրություններ չեն տրվում, չենք ասում՝ կոորդինատներ հաղորդեք։ Բավարար պատշաճ բացատրություններ տալու փոխարեն՝ ասել, որ դա հայեցողական որոշո՞ւմ է։ Հա, հասկացանք, իհարկե՝ կարիք չկա դա ասելու, ինքդ ես որոշում՝ ում նախարար նշանակել։ Չի կարելի խուսանավել խնդրի բացատրությունից, սա շատ վատ տեղ է տանում, սա փակում է իշխանությանը հանրությունից։ Սրա ռիսկերը բազմապատիկ են, սա միահեծան կառավարման ձգտող մոտեցում է, ինչը չի կարելի թույլ տալ։ Այլ բան կլիներ, երբ պատասխանատվությունը կիսվում է, ասվում է, որ այսպիսի խնդիր կա։ Հանրությանը պետք է պատշաճ բացատրություն տրվի, երբ քաղաքականություն է փոխվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան