Karevorinfo  Իրադարձություններ  216

Արցախի քաղաքացին մոլորվելով հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի

16:10 երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
Արցախի քաղաքացին մոլորվելով հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ․ տեղեկացնում են ԱՀ ԱԱԾ-ից։

Այսօր՝ վաղ առավոտյան Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

«Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ. Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- հայտնում են Արցախի ԱԱԾ-ից: