Karevorinfo  Իրադարձություններ  210

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ագրեսիվ պլաններ չի մշակում․ Պեսկով

15:05 երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ագրեսիվ պլաններ չի մշակում․ Պեսկով

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ագրեսիվ պլաններ չի մշակում։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ով ում վրա կհարձակվի․ Ռուսաստանն Ուկրաինայի՞, թե՞ Ուկրաինան՝ Ռուսաստանի։ Ամերիկյան և ուկրաինական ԶԼՄ-ները պնդում են, որ ՌԴ-ն պատրաստվում է Ուկրաինայի դեմ ագրեսիայի, հարձակման, իսկ մենք պնդում ենք, որ Ուկրաինան ագրեսիվ գործողություններ է ծրագրում Դոնբասի, Լուգանցկի ու Դոնեցկի դեմ։ Սա նրբություն է, որն անհրաժեշտ է ճիշտ հասկանալ ու ճիշտ վերլուծել։ Տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարվել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, չի մշակում ագրեսիվ ծրագրեր։ Հակառակն ասելը միանգամայն սխալ է, մեր երկրի տարածքով ՌԴ զինված ուժերի ցանկացած տեղաշարժ կապել նման ծրագրերի հետ՝ միանգամայն սխալ է»,- հայտարարել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը խորապես անհանգստացած է Դոնբասի շփման գծում Ուկրաինայի զինված ուժերի սադրիչ գործողություններով և Կիևի կողմից խնդրի հնարավոր ռազմական լուծման նախապատրաստմամբ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ամերիկյան Bloomberg-ը, սեփական աղբյուրներին հղում կատարելով, հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզությունը բացահայտել է 2022 թվականի սկզբին Ուկրաինայի վրա հարձակվելու Ռուսաստանի ծրագրերը։

Տաթև Ֆռանգյան